Իրադարձային
-ից
-ը
14:25 • 07.12.12ԲՀԿ-ի բրյուսելյան այցից ՕԵԿ-ի համար երկու բան պարզ դարձավ. Հեղինե Բիշարյան«Ցխկվում են, տրաքվում են ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանից»,-իր խոսքը, որը շահարկման թեմա էր դարձել, ևս մեկ անգամ կրկնեց նա և խորհուրդ տվեց, որ պայթելուց ընկերներին չվնասեն:
14:21 • 07.12.12Ռուսաստանը չի պատրաստվում ոչ մեկի հետ պատերազմել. ՄեդվեդևВзгляд-ի փոխանցմամբ՝ պատասխանելով այն հարցին, թե ռազմական ծախսերի ավելացումը չի նշանակում արդյոք, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ մեկի հետ պատերազմել, Մեդվեդևը պատասխանել է. «Չէինք ցանկանա»։
13:28 • 07.12.12Բրիտանիայի ամենահայտնի հրապարակախոսը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքովԱյդ մասին հայտնի է դարձել BBC-ի հանգուցյալ հաղորդավար Ջիմի Սևիլի՝ մանկապղծության գործի հետաքննության ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։
13:24 • 07.12.12Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 46 սիրիահայ«Դեկտեմբերի 16–ին նախատեսվում է աշխատանքի տոնավաճառ կազմակերպել հատուկ սիրիահայերի համար»,– ասում է Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը։
13:00 • 07.12.12Հզոր երկրաշարժ Ճապոնիայի ափերի մոտ. ցունամիի վտանգ է հայտարարվելՍտորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում։ Սակայն զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում։
12:44 • 07.12.12Նոր Նորքում 17-ամյա տղայի մոտ ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերելՍ. Պողոսյանը հայտարարել է, որ ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է «Դինամո» մարզահամալիրին կից շուկայից:
12:29 • 07.12.12Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորի զոքանչի մոռացված պայուսակինԳառնիկ Է.-ն ասել է, որ գողոնը պահել էր Նուբարաշենի խճուղում գտնվող ռեստորանի ցանկապատի մեջ:
12:03 • 07.12.12Գագիկ Ծառուկյանի ցանկացած որոշման պետք է հարգանքով վերաբերվենք. ՀՀԿ պատգամավորԸստ Արտակ Դավթյանի՝ գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կտարբերվի այլ թեկնածուներից, իհարկե, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից:
11:46 • 07.12.12Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է ապացույցները կեղծելու համարԳագիկ Դանիելյանը որպես վկա է ներգրավել Ն. Հ-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ …
11:29 • 07.12.12Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվելՓաստը հաստատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, կատարվում են քննչական գործողություններ:
11:00 • 07.12.12Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրամայել է հարվածել Հյուսիսային Կորեայի հրթիռինՍատոսի Մորիմոտոն հրաման է արձակել, համաձայն որի՝ Հյուսիսային Կորեայի կողմից արձակվելիք հրթիռը կխփվի, եթե այն կամ դրա բեկորները վտանգ ներկայացնեն Ճապոնիայի տարածքների համար։
10:50 • 07.12.12Ավստրալիայում 80 մլն դոլար արժողությամբ կոկաին է առգրավվելԸնդհանուր առմամբ առգրավվել է 81 մլն դոլար արժողությամբ 135 կգ թմրանյութ։ Սա ամենախոշոր խմբաքանակն է, որը հայտնաբերվել է երկրի իշխանությունների կողմից վերջին ժամանակաշրջանում։
10:43 • 07.12.12Կահիրեում այրել են «Մուսուլման եղբայրների» շտաբ-բնակարանը«Մուսուլման եղբայրներ» կուսակցության Կահիրեի գլխավոր գրասենյակը երեկ ուշ երեկոյան հարձակման է ենթարկվել, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել. հրկիզմանը մասնակցել է շուրջ 200 մարդ։
09:45 • 07.12.12Նար-Դոս և Քաջազնունի խաչմերուկում վրաերթի են ենթարկել 21–ամյա աղջկաՈստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
09:36 • 07.12.12Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկվել 37-ամյա տղամարդԸստ Ոստիկանության մամուլի ծառայության տվյալների՝ Գարիկ Խ.–ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
