Իրադարձային
-ից
-ը
18:30 • 05.12.12Հյուսիսային պողոտայում մոտ մեկ ամիս կկազմակերպվի ամանորյա տոնավաճառՏոնավաճառը կազմակերպելու է Երևանի քաղաքապետարանը՝ «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ:
18:28 • 05.12.12Աշխարհում ավելի քան 200 մլն երեխայի ստիպում են աշխատել. ՄԱԿԱմբողջ աշխարհում 5-17 տարեկան ավելի քան 200 մլն երեխայի ստիպում են աշխատել, նրանցից 15 մլն-ը զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
18:07 • 05.12.12Երիտասարդը փորձել է նետվել Դավիթաշենի կամրջիցԱյսօր, ժամը 17.59-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ երիտասարդը փորձում է նետվել Դավիթաշենի կամրջից:
17:49 • 05.12.12Աշգաբադում Սարգսյանն ու Պուտինն առանձնազրույց են ունեցել (տեսանյութ)Աշգաբադում ԱՊՀ երկրների գագաթաժողովից դուրս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի, Վիկտոր Յանուկովիչի և Սերժ Սարգսյանի հետ:
17:30 • 05.12.12Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները՝ հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել. ՄԻՊ գրասենյակՄԻՊ թեժ գիծ ահազանգել է Արմեն Մելքոնյանի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում և նրան իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:
17:19 • 05.12.12Նոբելյան մրցանակակիրները չեն կարողանում ժամանել Շվեդիա. Ստոկհոլմի օդանավակայանները փակ ենԱյսօր Ստոկհոլմ պետք է ժամաներ Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը։ Այս շաբաթ կանցկացվեն մամուլի ասուլիսներ և գիտական հանդիպումներ։ Իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկուշաբթի։
17:09 • 05.12.12Ինդոնեզիայում գեր ոստիկաններին պարտադրել են սպորտով զբաղվելՆշվում է, որ ոչ ոք չի պատժվի, եթե չնիհարի, սակայն ոստիկաններին արգելված է բաց թողնել մարզումները։
17:03 • 05.12.12Լոնդոնում արձանի վրա բարձրացած մերկ տղամարդը բանտարկվել էՆոյեմբերի 23-ին Ուկրաինայի քաղաքացի ոմն Դեն Մոտրեսկուն վրդովել էր Լոնդնի կառավարական շրջանի անդորրը. նա բարձրացել էր Քեմբրիջի դքսի 19-րդ դարի արձանի գլխին:
17:02 • 05.12.126-ամյա Նարեկը ֆինանսական օգնության կարիք ունի՝ թանկարժեք վիրահատության համարՕրերս երեխան հետազոտվել է նաև Մոսկվայում, և ռուս մասնագետները ևս հաստատել են, որ Նարեկի վերջնական բուժումը ոսկրածուծի փոխպատվաստումն է:
16:39 • 05.12.12Hollywood-ը վերաբացվել է նորոգումից հետո (լուսանկարներ)Hollywood.15 մետրանոց տառերը կրկին սպասում են միլիոնավոր զբոսաշրջիկների, սակայն արդեն «թարմ տեսքով»՝ 1 363 լիտր ճերմակ ներկով ներկվելուց հետո: Հաջորդ տարի լեգենդար նշանը հոբելյան է տոնելու:
16:38 • 05.12.12Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանն ասել է, որ ինքն ուղեղի ցնցում է ստացել տանըՀիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է տանը, 3 օր առաջ՝ վայր ընկնելու հետևանքով: Նման բացատրություն տվել է նաև դերասանի մայրը։
16:36 • 05.12.12Եվրոպացի ուսանողները դատի են տալիս Facebook-ինEurope-v-facebook խումբն արդեն որոշակի զիջումներ է ստացել ընկերության կողմից, սակայն շարունակում է պնդել, որ դա շատ քիչ է։
16:07 • 05.12.12Ինչպես խուսափել բոտուլիզմից. Առողջապահության նախարարության ցուցումներըՏնային պահածոներն օգտագործելուց առաջ հարկավոր է ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ ....
16:00 • 05.12.12ԵԱՀԿ-ն պետք է դադարի ծառայել առանձին պետությունների շահերին. Պուտին«Ոչ պակաս կարևոր է համակարգել արդիական հարցերի շուրջ ԵԱՀԿ գործունեությունը։ Կազմակերպության այսօրվա վիճակը, ցավոք, լավատեսություն չի ներշնչում»,- ասել է ՌԴ առաջնորդը։
15:56 • 05.12.12Ռուս երիտասարդը Skype-ի միջոցով 450 երեխայի ստիպել է սեռական բնույթի գործողություններով զբաղվելԺիդկովն իր զոհերի հետ ծանոթացել է «Վկոնտակտե» սոցկայքի միջոցով՝ ներկայանալով որպես կին։ Այնուհետև նա առաջարկել է երեխաներին նորաձև ամսագրերի համար մերկ լուսանկարվել, ինչից հետո էլ տեսագրել է։
