Իրադարձային
-ից
-ը
20:24 • 28.11.12Ամերիկացին կես տարի կազատազրկվի պատառաքաղով թութակին սպանելու համար63-ամյա Ռիչարդ Աթկինսոնը մեղավոր է ճանաչվել Բեյլի մանակունով 18-ամյա թութակի սպանության մեջ: 2012թ. օգոստոսի 19-ին, գտնվելով իր նախկին ընկերուհու բնակարանում, նա պատառաքաղով խոցել էր թութակին:
20:12 • 28.11.12Հայտնաբերվել է Երևանում 80 միլիոն դրամ գողացած երիտասարդը (տեսանյութ)Գողության մեջ կասկածվողի հայտնաբերման ժամանակ նա արդեն հասցրել էր վաճառել այդ գումարով գնած թանկարժեք մեքենան, իսկ գողացված դրամի մյուս մասը ծախսել էր, ինչպես ոստիկանության հաղորդագրության մեջ է ...
20:01 • 28.11.12Եմենի մայրաքաղաքում սաուդյան դիվանագետ է սպանվելԵմենի իրավապահ մարմինները Սաուդյան Արաբիայի դեսպանատան հետ համատեղ հետաքննություն են սկսել հանցագործության հանգամանքները պարզելու և իրականացնողներին հայտնաբերելու նպատակով:
19:23 • 28.11.12«Եհովայի վկաների» հայցով ՀՀ–ը կվճարի ևս 112 000 եվրո. ռազմական փորձագետը ՄԻԵԴ որոշումը պառակտիչ է որակում«Շատ ցավում եմ, որ եվրոպական արժեքներ դավանողները չեն ընկալում մեր իրավիճակը և խրախուսում են պառակտիչ կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։
18:59 • 28.11.12Սերբիայում իշխանություններն ահազանգել են վամպիրի հայտնվելու մասինՍերբիայի Բայինա Բաստա քաղաքում փլուզվել է մի ջրաղաց, որն ավանդաբար եղել է հայտնի վամպիր Սավանովիչի «կացարանը». բնակիչներին համապատասխան խորհուրդներ են տվել սնահավատ բնակիչներին:
18:35 • 28.11.12Նախնական տվյալներով՝ Դամասկոսում պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր չկան. Տ. ԲալայանԴամասկոսի Ջարամանա արվարձանում այսօր առավոտյան ականապատ ավտոմեքենաներ են պայթեցվել. զոհվել է, տարբեր տվյալների համաձայն, 44-54 մարդ։
18:29 • 28.11.12Հայաստանի քաղաքացին փորձել է հատել Ուկրաինայի սահմանը եղբոր անձնագրովՀայաստանի քաղաքացին իրավապահների հետ զրույցում նշել է, որ վերցրել է իր հարազատ եղբոր անձնագիրը՝ այդ կերպ Եվրոպական Միության որևէ երկիր մուտք գործելու համար։
18:20 • 28.11.12Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ կբացվի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ներկայացուցչությունՏիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:
18:01 • 28.11.12Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահըԳուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
17:54 • 28.11.12Հունաստանի բժիշկներն ու համայնքային աշխատողները գործադուլ են հայտարարելԸստ արհմիության հայտարարության՝ բժիշկների աշխատավարձերն անընդհատ նվազում են, անձնակազմը չի բավականացնում, իսկ պետությունը չի կատարում իր պարտականությունները։
17:47 • 28.11.12Ախուրյանցիները արդեն պատգամավոր Արման Սահակյանից պահանջելու են ոչ թե «չնչին նյութական արժեքներ», այլ օրենքներ (տեսանյութեր)«Եթե էդ մարդը ընդհանուր ժողովրդի ներկայությամբ ոչ մի բան չի խոստացել, ուրեմն՝ բերքատու ծառի գլուխը միշտ խոնարհ է: Ըտուց մէ բան կստացվի»,- իր հերթին ասաց մի բասենցի մեծահասակ կին:
17:16 • 28.11.12Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից հետո ադրբեջանական կողմը խայտառակ եղավ. Կիրո Մանոյան«Նախ պետք է հասկանալ, թե ինչ տեսակի ժողովի մասին է խոսքը։ Սակայն այս դեպքում իրենք խայտառակ եղան, և դա ինչ-որ տեղ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերի հետևանքն է»,- ասաց նա։
16:19 • 28.11.12ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատու է բարեկեցիկ ծերության համար. վարչապետ«Պետությունը պարտավորություն է ստանձնում կրկնապատկել իր քաղաքացիների խնայողությունները. որքան քաղաքացին կկուտակի իր հաշվին, այդքան պետությունը կկրկնապատկի նրա խնայողությունը»,- ասել է նա։
15:57 • 28.11.12«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի 5 հաղթողներին` 15 000-ական դոլար դրամաշնորհ«Մեր ծրագիրը վերաբերում է էներգաէֆեկտիվ օդափոխության կոմպակտ համակարգերի ստեղծմանը, և այս գումարով փորձելու ենք գաղափարը դնել արտադրության մեջ»,- ասաց մրցույթի հաղթողներից Արտակ Համբարյանը:
14:42 • 28.11.12Ճապոնիայի ափերի մոտ 5 դիերով նավակ է հայտնաբերվելՈստիկանությունը կասկածում է, որ նավակը եկել է Հյուսիսային Կորեայից. այնտեղ կան կորեերեն արված գրություններ։ Դիահերձողների կարծիքով՝ մարդիկ մահացել են առնվազն մեկ ամիս առաջ։
