Իրադարձային
-ից
-ը
13:19 • 29.11.12Նյույորքցի ոստիկանը կոշիկ է նվիրել անօթևանին և մեկ օրում դարձել համացանցի հերոսՏեսնելով անօթևանին՝ ոստիկանը նրա համար կոշիկներ է գնել Skechers խանութից, որտեղ, ի դեպ, նրա համար զեղչ են արել, և ծնկի է եկել՝ օգնելու համար այն հագնել։
12:50 • 29.11.12ԱՄՆ-ում հանդիսավոր կերպով վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)Կանադական 20 մետրանոց «գեղեցկուհին» զարդարվել է շուրջ 30 հազար բազմագույն լամպերով։ Իսկ տոնածառի գագաթը զարդարում է Swarovski բյուրեղապակյա աստղը։
12:38 • 29.11.12Գառնու ձորի տարածքում «Քարերի սիմֆոնիան» վերածվում է Ջուղայի գերեզմանոցի. ահազանգում են բնապահպանները«Վերջին անգամ մենք քարերի ոչնչացման դեպքերին ականատես եղանք նոյեմբերի 26-ին, բայց իրականում ավելի վաղ էր սկսել: Տեսանյութում երևում է, որ մեկամսյա պարբերական աշխատանք է տարվել»,- ասաց բնապահպանը։
12:31 • 29.11.12«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը «Քարերի սիմֆոնիայի» նկատմամբ կիրառված վանդալիզմի մասին (տեսանյութ)Արդեն մեկ ամսից ավել է` բնապահպան-ակտիվիստներն ահազանգում են Գառնու ձորի տարածքում «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին:
12:08 • 29.11.12Երևանում մեկնարկեց Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովըՀամաժողովին մասնակցելու են եկել ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության փորձագետներ Հայաստանից:
11:59 • 29.11.12Գյումրիում բերման են ենթարկվել երկու թմրամոլ՝ իրենց թմրանյութերովՈստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, նոյեմբերի 28-ին՝ ժամը 21.20-ին, Անի թաղամասի 3-րդ փողոցի թիվ 10/Ա շենքին կից գտնվող ...
11:57 • 29.11.12Առաջարկվում է խախտումների մասին վարորդներին իրազեկել SMS-ներով«Շատ հետաքրքիր պրոդուկտ է առաջարկվել, եթե մեքենան նկարահանվում է և ընկնում է տուգանքի տակ, ծրագիրը հնարավորություն է տալիս հաղորդագրություն ուղարկել վարորդին»,- ասաց վարչապետը։
11:50 • 29.11.12Մարտունիում բերման է ենթարկվել ավելի քան 11 մլն դրամ յուրացրած կինըՊարզվել է նաև, որ Լաուրա Մ.-ն, 2011 թ. նոյեմբերին Նոր-Կյանք գյուղի Արարատյան փողոցում գործող խանութից վերցրել է 10.154.000 դրամի ապրանքներ` խոստանալով գումարը վերադարձնել մինչև ս/թ մայիս ...
11:46 • 29.11.12Armenian Power-ի հայ անդամը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ բանկային խարդախության համարՆախքան ազատազրկումը, «Ձի» մականունով հայտնի Շարոպետրոսյանը նամակ է գրել դատավորին, որտեղ խոստովանել է, որ «հերոինը կործանել է իր կյանքը և իրեն միանգամայն այլ մարդ դարձրել»։
11:41 • 29.11.12Սյունիքում բերման են ենթարկել ապօրինի ծառահատում կատարած քաղաքացունՆա բացատրություն է տվել, որ նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից անտառամասից ապօրինի հատել է կաղնի և բոխի տեսակի ծառեր:
11:40 • 29.11.12Մեզ մոտ բոլորը գիտակցում են, որ հիմա բանակցային փուլ է և աշխատում ենք էդ գործընթացին չխանգարել. Լյուդմիլա ՍարգսյանԱՆ «Լարվածություն չկա, ընդամենը կա սպասում, թե ի՞նչ զարգացումներ են լինելու, և ինչ առաջադրումներ, բայց քննարկում, որ ի՞նչ է լինելու, ինչո՞ւ մինչև հիմա կոնկրետություն չկա, էդպիսի հարց վեր չի հանվել»։
11:34 • 29.11.12Էջմիածնում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկաԸստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
11:28 • 29.11.12Երևան–Գյումրի ճանապարհին ավտովթարից մահացել է 7-ամյա տղա, ևս 5-ը հոսպիտալացվել ենԵրևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին նոյեմբերի 28-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, իրար են բախվել «Համմեռ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ...
10:19 • 29.11.12Ավստրալիայում բացահայտվել է կրեդիտային քարտերի միջոցով իրականացված խոշորագույն դրամաշորթությունըՌումինիայում ձերբակալված 7 մարդու մեղադրանք է առաջադրվել 30 հազար կրեդիտային քարտերի տերերի տվյալները գողանալու և դրանցով ընդհանուր առմամբ 30 մլն դոլար արժողությամբ գնումներ կատարելու մեջ։
10:18 • 29.11.12Ասանժը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբԻնքը՝ Ասանժը, CNN-ի հետ հարցազրույցում հրաժարվել է մեկնաբանել իր հիվանդության մասին լուրերը՝ նշելով, որ դա այն թեման չէ, որն արժանի է ուշադրության։
