Իրադարձային
-ից
-ը
21:06 • 23.11.12Սաակաշվիլին խոստացել է Վրաստանից չփախչել«Ես, իհարկե, ժողովրդիս չեմ թողնի: Մենք կհաղթահարենք խնդիրները և մեր երկիրը այս փորձություններից դուրս կբերենք», - ասել է նա:
20:44 • 23.11.12Սիրիայում ահաբեկչությունից 3 մարդ է զոհվել և տասնյակ վիրավորներ կանԲանակը ծանր մարտեր է մղում ընդդիմության դեմ մի քանի ճակատներում` Դամասկոսի արվարձաններում և Հալեպ քաղաքում: Մայրաքաղաքը անդադար ականանետային գնդակոծման է ենթարկվում, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել:
20:27 • 23.11.12Նովոսիբիրսկում «աշխարհի վերջի» վախից ամուսնությունները պակասում են«Նման ցուցանիշը զգալիորեն պակաս է, քան, օրինակ մեկ այլ պարզ ամառային օրվա դեպքում, երբ Նովոսիբիրսկում մոտ 300 զույգ է գրանցվում», - պարզաբանել է նա:
20:18 • 23.11.12Ամերիկյան մետաղադրամը վաճառվել է 430 000 դոլարովԱՄՆ-ում հին մետաղադրամների սիրահարը 430 000 դոլար գումար է վճարել 1652-ով թվագրվող բացառիկ մետաղադրամի համար, որը տարիներ առաջ հայտնաբերվել էր կարտոֆիլի դաշտում:
20:00 • 23.11.12Չինացի բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է պաշտոնից էրոտիկ տեսանյութի պատճառովԵրկրի հարավ արևմուտքի մարզային կուսակցական կազմակերպության ղեկավար Լի Չժեն-ֆուն հայտարարել է, թե իբր համացանցում երեքշաբթի հայտնված էրոտիկ տեսանյութը կեղծ է:
19:22 • 23.11.12Սև ծովում հայտնաբերվել է Նաիրի Հունանյանի մոր դինՈւկրաինայի Եվպատորիա քաղաքի ջրերում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ դի, որը ըստ ARMENIA Today-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար ազատազրկված Նաիրի Հունանյանի մայրն է:
18:17 • 23.11.12Փուչիկների պատվիրատուի նկատմամբ քրգործ հարուցելու՝ Վանաձորի ՀՔԱ-ի պահանջը մերժվել էՈստիկանության քննչական գլխավոր վարչությունը դեռևս 2012 թ. հուլիսի 24-ին որոշում է կայացրել փուչիկների լիցքավորման պատվիրատուների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության ...
17:01 • 23.11.12Ռուսաստանը ռազմանավեր է ուղարկել Գազայի հատվածՌուսաստանը Սևծովյան նավատորմի նավեր է ուղարկել Գազայի ափերի մոտ, որպեսզի իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման դեպքում տարհանի Ռուսաստանի քաղաքացիներին:
16:50 • 23.11.12Մայրաքաղաքի Ավան թաղամասում գտնվող բնակարանից նետվել է 13 տարեկան աղջիկՈստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցներ, հանգամանքները ճշտվում են:
16:20 • 23.11.12Եվրատեսիլի հայկական մասնակից Compass–ը Ամստերդամ կմեկնի նոյեմբերի 26-ին«Մեծ պատասխանատվություն է ներկայացնել ազգը, երկիրը այսպիսի մեծ մրցույթում: Մեր գլխավոր մրցակից համարում ենք Ռուսաստանին, Իսրայելին»,- ասացին մասնակիցները։
15:53 • 23.11.12Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում. Առաջիկա 5 օրերի կանխատեսումԵրևանում նոյեմբերի 24-25-ին, 27-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 26-ին հնարավոր է թույլ անձրև: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:19 • 23.11.12S&P-ը պահպանել է Ֆրանսիայի վարկանիշն «АА+» մակարդակումԳործակալությունը, միևնույն ժամանակ, զգուշացրել է, որ երկրի կառավարությանը հազիվ թե հաջողվի հասնել հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակին, հաղորդվում է BBC-ն՝ վկայակոչելով գործակալությանը։
14:03 • 23.11.12Օբամային սպանելու պատրաստակամություն հայտնած ոստիկանն ազատվել է աշխատանքից57-ամյա նախկին իրավապահը Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններից հետո գործընկերների մոտ ասել էր, որ «եթե Օբամային սպանելու հրաման ստանար, ապա առանց մի վայրկյան վարանելու կաներ դա»։
13:59 • 23.11.12Հնդկաստանում փողոցում միզող տղամարդը սպանել է 17-ամյա աղջկան՝ իրեն քննադատելու համարԻրավապահների փոխանցմամբ՝ 17-ամյա Բինուն, տեսնելով դարպասի վրա միզող տղամարդուն, սկսել է վիճել նրա հետ, ինչից տղամարդն ուղղակի կատաղել է։
13:47 • 23.11.12Սերժ Սարգսյանն ընդունել է Իոսիֆ ԿոբզոնինՍերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել՝ հոբելյանի առթիվ և նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու սիրված ու տաղանդավոր երգչին։
