Իրադարձային
-ից
-ը
00:44 • 10.11.12Ֆրանսիայի նախագահը և նախարարները կարող են զրկվել անձեռնմխելիությունից«Մենք չենք կարծում, որ հանցանքների համար, որոնք կատարվել են մինչև պաշտոնավարման շրջանը կամ որոնք կապված չեն լիազորությունների կատարման հետ, երկրի նախագահը պետք է օրենքից վեր դասվի», - ասել է Ժոսպենը:
23:45 • 09.11.12Հալաբյան փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակինԽողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։ ժամը 21.50-ի սահմաններում գազի արտահոսքը դադարեցվել է, հրշեջ-փրկարարները իրականացրել են մեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:
23:20 • 09.11.12Թուրքիայի բանակը այսօր 42 քուրդ է սպանելԹուրքիայի բանակը 42 քուրդ է սպանել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ իրականացված այսօրվա խոշորամասշտաբ ռազմական գործողության ընթացքում՝ երկրի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում:
22:23 • 09.11.12Ֆրանսիայում կործանվել է ալժիրյան ռազմական տրանսպորտային օդանավըԳործակալությունը, տեղեկություններ ստանալով փրկարարական ծառայությունից, հաղորդում է, որ աղետը տեղի է ունեցել ժամը 19:00-ի շրջանում` Սեն-Ժելմեն-դյու-Թեյ կոմունայի տարածքում:
22:02 • 09.11.12ՆԱՏՕ-ն Ուկրաինային սպառնացել է հարաբերությունների խստացմամբ«Մենք դիվանագետներ չենք, այլ խորհրդարանականներ, և չենք զսպում մեր քննադատությունը Ուկրաինայի զարգացման հարցում», - հայտարարել է պատվիրակության ղեկավարը:
21:41 • 09.11.12Բրիտանացիները մրցարշավային Evoque են պատրաստել BMW-ի դիզելային շարժիչով (լուսանկարներ)Desert Warrior 3 անունը ստացած նախատիպը ստացել է BMW-ի 3 լ ծավալով շարային 6 գլանային շարժիչը` հզորությունը սահմանվել է 275 ձիաուժ և 850 Նմ, սակայն նշվում է, որ այն հեշտությամբ 350 ձիաուժ է ապահովուն։
21:25 • 09.11.12Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը կմնա կալանքի տակՄյուս երկու բարձրաստիճան մեղադրյալները` Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան, դատարանի որոշման համաձայն գրավի դիմաց ազատ կարձակվեն:
21:07 • 09.11.12Պակիստանցի ահաբեկիչը ռումբ է տեղադրել խորհրդարանի անդամի կոշիկի մեջԱհաբեկչությունը իրականացվել է ուրբաթօրյա աղթքի ժամանակ Դերա-Բուգտի քաղաքում: Անհայտ անձը պայթուցիկ սարքը տեղադրել է խորհրդարանականի կոշիկներից մեկի մեջ, որը նա հանել էր և թողել մզկիթի մուտքի մոտ:
21:00 • 09.11.12Ստրադիվարիուսի ջութակների փորձագետը 6 տարի ազատազրկման է դատապարտվելԴատախազությունը Մախոլդին մեղադրել է երաժշտական գործիքների հետ խարդախություն իրականացնելու մեջ, պնդելով, որ փորձագետը հասկայական բանկային վարկեր է ստացել, որպես գրավ դնելով հազվագյուտ գործիքներ:
20:28 • 09.11.12Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչը մահացել է վրաերթի հետևանքովԸստ ԱԻՆ կայքի՝ տուժածը հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, սակայն ստացված վնասվածքներից մահացել է:
19:45 • 09.11.12«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնից ստացված գումարի 10%–ը կհատկացվի սիրիահայերի խնդիրներին«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին և հավաքագրված գումարների 10 տոկոսն ...
19:10 • 09.11.12Խարդախություն ՀԴՄ կտրոնների միջոցով. 166 775 568 դրամի հափշտակում«Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել և որպես առեւտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար:
18:32 • 09.11.12$ 3500 կաշառք դիմորդից՝ «Երևանի գեղարվեստական պետական ակադեմիա» ընդունելու համարԱկադեմիայի պրոռեկտոր Ս. Գևորգյանին, համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանին և կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել:
17:43 • 09.11.12ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարեկան զեկույց են ներկայացրելՀամանախագահները ներկայացրել են իրենց գործունեությունն անցնող տարվա ընթացքում՝ անհատական և միացյալ հանդիպումները կողմերի հետ, տարածաշրջան այցերը, ինչպես նաև հունվարին կայացած եռակողմ զեկույցը։
17:25 • 09.11.12ԵՃՇՊՀ ռեկտորը և ամբիոնի վարիչներից մեկը պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալովՊարգևները շնորհվել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ և գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։
