Իրադարձային
-ից
-ը
13:46 • 06.11.12Սիրիայում դարձյալ նավթատար է պայթեցվելԳազատարը, որը գտնվում է ալ Բասթին բնակավայրի մոտակայքում, պայթեցվել է արդեն մի քանի անգամ։ Հակամարտող կողմերը դրա պայթեցման համար միմյանց են մեղադրում։
13:44 • 06.11.12Ռուսաստանում որսի ժամանակ ընկերն ընկերոջն է սպանել՝ կուղբի փոխարենՈրսորդի պատմածի համաձայն՝ թփերի մեջ շարժում նկատելով նա իր որսորդական հրացանով կրակել է՝ մահացու վիրավորելով ընկերոջը։
13:18 • 06.11.12Թոշակը չի բարձրացվում, բայց մի շարք ծրագրեր են բյուջեով ֆինանսավորվում. Հրանտ ԲագրատյանՊատգամավորն այսօր ԱԺ-ում «2013-ի բյուջե» նախագծի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց, թե ով է ստուգում այդ հսկայական գումարները նշված ծրագրերին ուղղելն նպատակայի՞ն է, թե՝ ոչ:
13:09 • 06.11.12ԱՄՆ ընտրություններին առաջինը մասնակցած գյուղում Օբաման և Ռոմնին հավասար ձայներ են ստացելՔվեարկությունն այս գյուղում սկսել է ուղիղ կեսգիշերին և տևել է ընդամենը 1 րոպե։ Տասը ընտրողի քվեները բաշխվել են հավասարաչափ. Բարաք Օբաման և Միթ Ռոմնին հավասար 5-ական ձայներ են հավաքել։
13:00 • 06.11.12Ուզբեկ կանանց 10 տարի ապօրինի կերպով պահել են մթերային խանութում«Նրանք պատմել են, որ 2002թ.-ից մինչև 2012թ. հոկտեմբեր իրենց՝ բռնություն գործադրելու սպառնալիքով, պահել են Նովոսիբիրսկ փողոցի վրա գտնվող մթերային խանութում»,- հայտնել են ՔԿ-ից։
12:43 • 06.11.12Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր«2013 թվականի ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել ու WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով»,- ասել է Տարոն Մարգարյանը:
11:38 • 06.11.12ԱՄՆ-ում ընտրությունների օրը խանութներն ու ռեստորաններն ընտրողներին զեղչեր կառաջարկենՇատ բարեր ընտրությունների օրն ընտրողներին կառաջարկեն անվճար կոկտեյլներ, պիցցերիաները՝ պիցցայի անվճար առաքում, իսկ արագ սննդի կետերը բուրգերներ կհյուրասիրեն։
10:29 • 06.11.12ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին հերթական մշտադիտարկումը կիրականացնիԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի հետ Ադրբեջանի սահմանին, նոյեմբերի 7-ին մշտադիտարկում կանցկացվի:
10:25 • 06.11.12Վճռորոշ քննարկումից առաջ Հունաստանում 48-ժամյա գործադուլ կսկսվիԱյսօրվանից մեկնարկող գործադուլին կմասնակցեն հասարակական տրանսպորտի աշխատողները, փաստաբանները, տաքսու վարորդները, բժիշկներն ու մեդիա ոլորտի աշխատողները։
10:19 • 06.11.12Լոռիում համայնքապետը յուրացրել է իր տեղակալի աշխատավարձը. հարուցվել է քրգործՎարդաբլուրի համայնքապետը, տեղյակ լինելով իր տեղակալի` 2012թ. հունվարից մինչեւ հուլիսն ընկած հատվածում աշխատանքից բացակայելու մասին, շահադիտական նպատակներով օրենքով սահմանված կարգով չի ...
10:13 • 06.11.12Հարավային Ավստրալիա նահանգում 1 օրում ավելի քան 170 հազար կայծակ է գրանցվելԸնդհանուր առմամբ երկուշաբթի նահանգում գրանցվել է ավելի քան 170 հազար կայծակի հարված։ Ըստ օդերևութաբանների տվյալների՝ այդ ընթացքում անձրև գրեթե չի եղել, իսկ քամու արագությունը հասել է գրեթե 100 կմ/ժ։
10:05 • 06.11.12Սիբիրախտից անասունի սատկելու ևս 4-5 դեպք. Տավուշում կարանտին էՎարդենիսում Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել անասունների մորթը, և նրանք անարյուն եղանակով ոչնչացվել են:
10:00 • 06.11.12ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկական ավերված գերեզմանատունՋուղային առնչվող իր վերջին հայտարարության մեջ դեսպան Մորնինգսթարը խոսել է Ադրբեջանի «բազմազան մշակութային ժառանգության» մասին, փոխանակ Ալիևի հակահայկական քաղաքականության մասին բարձրաձայնելու։
08:57 • 06.11.12Սիրիայի իշխանությունները փակել են «Համաս»-ի ներկայացուցչությունը ԴամասկոսումՀղում անելով սեփական աղբյուրներին՝ «Ալ Ջազիրան» տեղեկացրել է, թե սիրիական ուժերը ներխուժել են ներկայացուցչություն, ինչից հետո փակել և կնքել են այն։
08:47 • 06.11.12Վլադիվոստոկում տղամարդը ողջ է մնացել 20-րդ հարկից ընկնելուց հետոԲժիշկները տուժածի մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
