Իրադարձային
-ից
-ը
08:10 • 06.11.12Ճապոնիան նոր անօդաչու սարք է ստեղծում, որը կհայտնաբերի հրթիռների մեկնարկներըՃապոնական նոր ԱԹՍ-ն կստանա ինֆրակարմիր տվիչներ, որոնք ունակ են տարբեր տիպի հրթիռներ հայտնաբերել: Սարքը կկարողանա թռիչք իրականացնել 13.5 հազար մետր բարձրության վրա` օդում մնալով 22 ժամ:
01:49 • 06.11.12Մահացել է արգենտինացի հայտնի ռեժիսոր Լեոնարդո ՖավիոնՖավիոն նաև հայտնի է որպես դրամատուրգ, երգիչ, դերասան և այլախոհ: Նա ակտիվ քաղաքացիական դիրքորոշում էր ցուցաբերում և 1976 -1987թթ. ստիպված էր վտարանդի լինել:
01:39 • 06.11.12Իսրայելական բանակի պարեկային մեքենան գնդակոծվել է սիրիական կողմիցՏեղի ԶԼՄ-ների տվյալներով, բուֆերային գոտում գտնվող Բիր-Աջամ գյուղի տարածքում արդեն մի քանի օր մարտական գործողություններ են ընթանում սիրիական կառավարական ուժերի և ապստամբների միջև:
01:04 • 06.11.12Աֆղանստանում ահաբեկչությունից ավելի քան 30 ավտոմեքենա է այրվել, զոհերի քանակը դեռ հայտնի չէՄիջադեպը տեղի է ունեցել Չարիքար քաղաքում: Ականապատ բենզատարը պայթեցվել է ավտոսրահի մոտ, որում մարդատար ավտոմեքենաներ էին վաճառվում: Ներկայում իրավապահները փորձում են պարզել զոհերի և տուժածների քանակը:
00:45 • 06.11.12Կլիչկոն ուկրաինական ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել մինչև առավոտ մնալՆերկայում ցույցի մասնակիցները շարունակում են մնալ ուկրաինական հատուկ սրորաբաժանումների ջոկատների շրժափակման մեջ: Դեռևս միջադեպեր չեն գրանցվել:
00:08 • 06.11.12Տուափսեի ՆԳՆ բաժնի ղեկավարը իր հայազգի տեղակալի հետ է բախվել. ով բժշկական օգնության է դիմելՆոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Տուափսեի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Միխաիլ Սմիրնովի և նրա տեղակալ Տիգրան Բաղդասարյանի միջև: Ամեն կողմից այդ վեճին ևս մի քանի մարդ է մասնակցել
23:30 • 05.11.12Լավրովը Ամմանում կհանդիպի Սիրիայի ընդդիմության պատվիրակության հետՄինչ այդ Սիրիայի գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը` Սիրիական ազգային ճակատը այսօր որոշում է կայացրել իր կազմում ևս 13 նոր ընդդիմադիր խմբերի ներառման վերաբերյալ:
23:11 • 05.11.12Երևանի Թումանյան փողոցում «ԲՄՎ X–5»–ը 2 երիտասարդի է վրաերթի ենթարկելՎերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
22:27 • 05.11.12Hugo Boss-ի սեփականատերերը 200 մլն եվրո հարկեր չեն վճարելՀեղինակավոր ընտանիքը զրկվել է անշարժ գույքից Հռոմում, Կորտինեյում և Սարդինիայում: Ընտանիքի 13 անդամի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Նրանց են պատկանում նաև Gruppo Bassetti և Lanerossi ապրանքանիշերը:
22:09 • 05.11.12Դամասկոսի արվարձանները կառավարական հրետանու հարվածների ներքո ենՄիևնույն ժամանակ ընդդիմադիր խմբերը շարունակում են Կատարում խորհրդակցությունները, որոնք ուղղված են ընդդիմադիրների շարքերում առկա տարաձայնությունների հարթմանը և միասնական կառավարող մարմնի ստեղծմանը:
21:25 • 05.11.12Ուկրաինայի ԿԸՀ-ն անհրաժեշտ է համարում կրկնել ընտրությունները 5 տեղամասերումԵրկրի ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Շապովալը բացատրել է, որ հանձնաժողովը կարող է նման որոշում կայացնել ընտրատեղամասերում ընտրական օրենսդրության խախտման վերաբերյալ տեղեկությունների ստացման պարագայում:
21:12 • 05.11.12Թուրքիան կհետաքննի Եմեն ժամանած թուրքական նավում մեծ քանակի մաքսանենգ զենքի հարցըԵմենի իշխանությունների համաձայն, անցած շաբաթ օրը Ադենի նավահանգստում թուրքկան նավի վրա թխվածքի արկղերում հայտնաբերվել է մոտ 3 հազար միավոր մաքսանենգ հրազեն:
20:46 • 05.11.12Վրաստանի նոր վարչապետին է վերադարձվել 48 մլն ԱՄՆ դոլար տուգանքը«Միջոցները, որոնք Իվանիշվիլիի կողմից փոխանցվել էին պետբյուջե, տուժածներին չէին փոխանցվել, և քանի որ նա անօրինական էր տուգանվել, ապա տուգանքի գումարը նրան հետ են վերադարձրել», - հայտարարել է Նարմանիան:
20:45 • 05.11.12Երևանում տաքսի սերվիսի տնօրենն ու կարգավարը ծեծի են ենթարկել քաղաքացունՆոյեմբերի 4-ին` ժամը 12.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին` ժամը 16.30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում ...
19:06 • 05.11.12Վարդան Օսկանյանն ու Կորյուն Նահապետյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի պատվիրակության հետԱնդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց և խոստանում նոր հեռանկարներ:
