Իրադարձային
-ից
-ը
14:05 • 05.11.12Լուկաշենկոն կրճատում է պետծրագրերի ֆինանսավորումը«Հույս ունենալ, որ հաջորդ տարի մենք կաջակցենք գյուղատնտեսությանը վարկային կամ բյուջետային միջոցներով, չարժե։ Չի լինի այդ բումը, ինչպես նախկինում էր, չնայած դա արդեն հարկավոր էլ չէ»,- ասել է նախագահը։
13:58 • 05.11.12Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերինՆոյեմբերի 10-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին կլինի արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
12:55 • 05.11.12Դևիդ Քեմերոնն այցելում է Պարսից ծովածոցի երկրներ. այցը սկսվել է ԴուբայիցՆրան ուղեկցում է երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը։ Դուբայից հետո նրանք կայցելեն Սաուդյան Արաբիա։
12:44 • 05.11.12Ադրբեջանը որքան էլ զինվի, միևնույն է, հային հաղթանակ է բերում իր ոգին. hետախույզ«Յուրաքանչյուր պատերազմում հաղթանակ է բերում մարդու հոգեբանական գործոնը: Ընդհանրապես, հայ ազգը պահպանվել է ու հազարամյակներ կապրի իր ոգու շնորհիվ»,– ասում է հետախույզ Վարդան Ենոքյանը:
12:14 • 05.11.12ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներից մեկում 2-ամյա երեխան ընկել է գիշատիչների վանդակն ու մահացելԵրեխայի մայրը նրան կանգնեցրել է պատնեշի վրա, որպեսզի տղան կարողանա ավելի լավ տեսնել կենդանիներին, սակայն փոքրիկը վայր է ընկել ճաղավանդակի արանքից և հայտնվել գիշատիչներով լի վանդակում։
12:10 • 05.11.12Ավստրալիայում ափ են նետվել տասնյակ դելֆիններԸստ մասնագետների ենթադրությունների՝ իրար մոտ գտնվող կղզիներում դելֆինների ափ նետվելն ունի ընդհանուր պատճառ։ Սակայն ոչ ոք դեռ չգիտի այն։
11:39 • 05.11.12Նոբելյան մրցանակակիրները դասախոսել են հայ երիտասարդների համարՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում նույն օրը երեկոյան Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Ինչպես դառնալ հաջողակ ...
11:34 • 05.11.12Լիբիայի մոտակայքում փախստականներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-իԻտալացի փրկարարներին հաջողվել է փրկել նավի մնացած 70 ուղևորներին։ Միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի ցամաքից 56 կմ հեռավորության վրա։
11:32 • 05.11.12Շարքային զինվորի դին գտել են բերանի հատվածում հրազենային վիրավորումովՓաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
10:49 • 05.11.12Հնդկաստանում հեղեղումների հետևանքով 22 մարդ է զոհվելՕդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում ևս մի քանի նահանգներում։
10:43 • 05.11.12Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում ճապոնական տարածքումԶորավարժություններն անցկացվում են Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջ Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։
10:33 • 05.11.12Casus belli. եթե Ադրբեջանը հարվածի Ստեփանակերտի օդանավակայանին. Դ. Բաբայան«Սա կնշանակի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսում: Հետևաբար, Ադրբեջանի նման քայլը կդիտվի ոչ թե պատճառ, այլ առիթ»,– ասում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
10:24 • 05.11.12Քրդերը 1915թ.-ի հայերը չեն, որ կոտորեք. քուրդ պատգամավորը՝ թուրքական իշխանությանը«Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք։ Քրդերը 1915թ.-ի հայերը չեն, որ կոտորեք»,-ասել է նա, ապա սպառնացել՝ հիշեցնելով քրդական առածը՝ «Քչից քիչ կգնա, շատից՝ շատ»։
09:53 • 05.11.12Գեղարքունիքում մեքենան բախվել է ծառի. վարորդն ու ուղևորը տեղում մահացել ենՄարտունի-Վարդենիս ճանապարհի 5,5-րդ կմ-ին նոյեմբերի 4-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, «Ֆորդ-Էսկորդ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի ...
09:38 • 05.11.12Բեյրութ-Հալեպ ճանապարհին դարձյալ հայ է առևանգվել. նախորդ առևանգվածները ողջ-առողջ ենԲեյրութ- Հալեպ ճանապարհին՝ Իդլիբի մարզի Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, ևս մեկ հայ է առևանգվել։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ առևանգված 7 հայերը ողջ-առողջ են։ Ազատ է արձակվել նրանցից միայն մեկը:
