Իրադարձային
-ից
-ը
09:31 • 19.10.12ԱՄՆ-ն կրկին իր մեծ հիասթափությունն է հայտնել Սաֆարովի արտահանձնման կապակցությամբՔլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի մեծ հիասթափությունը Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ՝ ասելով, որ Հունգարիայի քայլը վնասել է հայ-ադրբեջանական բանակցություններին։
09:06 • 19.10.12Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո վարորդն արգելափակվել է մեքենայում«ԲՄՎ» մակնիշի 86 ՕՕ 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով 33-ամյա վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, իսկ 29-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
08:55 • 19.10.12Օբաման ու Ռոմնին ընթրել են ոչ պաշտոնական մթնոլորտումՄիացյալ Նահանգների նախագահի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճից երկու օր անց դեմոկրատ Բարաք Օբաման ու հանրապետական Միթ Ռոմնին հանդիպել են Նյու Յորքում՝ սեղանի շուրջ։
08:36 • 19.10.12Ադրբեջանում քրեական հեղինակությունների հավաք է տեղի ունեցել, որն ավարտվել է ձերբակալություններովԻնչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մոտ 30 քրեական հեղինակություն, այդ թվում՝ Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչներ։
01:36 • 19.10.12ԱՄՆ-ն $12 մլն կտա Իրանում «Ալ Կաիդայի» 2 ղեկավարի մասին տեղեկության դիմաց«Ալ Կաիդայի» իրանական կողմնակիցները «օգնում են գումարների փախանցման և ծայրահեղականների Թուրքիայից դեպի Սիրիա ուղարկմանը»: Նրանք նաև պատասխանատու են Պակիստանից դեպի Եվրոպա գրոհայիններ ուղարկելու համար:
00:45 • 19.10.12Կիևի դատարանը Վիտալի Կլիչկոյին արգելել է ելույթ ունենալԴատարանը որոշման մեջ նշել է, որ Կլիչկոի ժամանումը «իրական վտանգ կստեղծի անկարգությունների և հանցագործությունների համար, ինչպես նաև կվտանգի բնակչության առողջությունը, իրավունքները և ազատությունները»:
00:09 • 19.10.12Google-ի բաժնետոմսերի գինը կտրուկ իջել էՆյու-Յորքի բորսայում Google-ի բաժնետոմսերի գինը որոշակի պահի նվազել է 10%-ով: Ենթադրվում է, որ եկամտի նվազման վերաբերյալ տեղեկությունները, մինչև բորսայում վաճառքների ավարտը, սխալմամբ են հրապարակվել:
23:35 • 18.10.12Վրաստանի նախագահի օդանավը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստում«Վրաստանի նախագահական Boeing-ի օդաչուները անհապաղ վթարային վայրէջքի թույլտվություն են խնդրել թռիչքից կարճ ժամանակ անց»,- հայտարարել է «Օտոպեն» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղարը:
23:19 • 18.10.12Դամասկոսում ՆԳՆ շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացելՌումբը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը, ով շենքին մոտեցել է մոտոցիկլետով: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:
23:14 • 18.10.12Այսօր ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 ժամանակավոր անդամներըՌուանդան, Արգենտինան, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը և Հարավային Կորենա կդառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ 2013-2014թթ. ժամանակահատվածի համար:
22:55 • 18.10.12ԱՄՆ-ում տարհանվել է դպրոցը, որտեղ սովորում են Օբամայի դուստրերըՏարհանման պատճառ դարձած հեռախոսազանգի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ ոստիկանները նաև ստուգել են դպրոցի հետնաբակում գտնվող պայուսակի պարունակությունը, որը վտանգ չի պարունակել:
22:40 • 18.10.12Իրաքը արգելել է Մեքքա մեկնող 128 ավտոբուս թուրք ուխտագնացների մուտքը երկիրԻրաքի իշխանությունները որոշում են կայացրել երկրի տարածք չթողնել 128 թուրքական ավտոբուսների, քանի որ նրանցում գտնվող քաղաքացիները առհամարհել են իրաքյան վիզա ստանալու անհրաժեշտ գործընթացները:
22:12 • 18.10.12BBC-ի հեռարձակումը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում խլեցվում էԱյս տարվա հոկտեմբերի սկզբին Eutelsat արբանյակային պրովայդերը, որի միջոցով է BBC-ն իրականացնում իր հեռարձակումը, Իրանին մեղադրել էր ազդանշանների խլեցման մեջ:
21:50 • 18.10.12Lexus-ը Ավստրալիայում կներկայացնի նորացված LF-LC կոնցեպտը (լուսանկարներ)Հիբրիդային ուժային ագրեգատը բաղկացած է հզոր ներքին այրման և էլեկտրական շարժիչներից: Էլեկտրականը սնուցվում է գերհզոր, նոր տեսակի մարտկոցներից, որոնք չնայած փոքր չափին, ավելի շատ էներգիա են կուտակում:
21:35 • 18.10.12Սիրիայում ապստամբների գրաված քաղաքի ռմբակոծումից 44 մարդ է զոհվելՍիրիայի օդուժի հարվածներից ամբողջովին քանդվել է երկու բնակելի շենք և մզկիթ, որոնց մեջ խաղաղ բնակիչներ են եղել: Փլատակների տակից դեռ մարդիկ են հայտնաբերվում, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել:
