Իրադարձային
-ից
-ը
19:19 • 26.09.12Սերժ Սարգսյանն ընդունել է կարդինալ Կուրտ ԿոխինՍերժ Սարգսյանը ողջունել է կարդինալի այցը մեր երկիր՝ այն համարելով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման լավագույն վկայություններից մեկը:
18:57 • 26.09.12Մշակույթի նախարարը նպատակահարմար չի համարում գեղարվեստական գրականությունն ազատել ԱԱՀ-ից«Մանկական, գեղարվեստական գրականությունը բովանդակային առումով շատ կարևոր է մշակույթի համար, բայց այսօր բիզնես ոլորտում է գտնվում: Եվ այս իմաստով, այնքան էլ նպատակահարմար չեմ գտնում»,- ասաց նախարարը:
18:57 • 26.09.12«Սիվիլիթասի» հայցի մասով Վերաքննիչ դատարանը վճիռ կկայացնի վաղըՓողերի լվացման հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործը վերացնելու մասին
18:47 • 26.09.12Մեկ տարի անց քննիչները ռուս գործարար Լեբեդևին մեղադրել են ուղիղ եթերում զրուցակցին ծեծելու մեջ (տեսանյութ)ՌԴ կենտրոնական քննչական վարչությունը ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևի դեմ մեղադրանք է առաջադրել` «խուլիգանության» հատկանիշներով: Գործարարից քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն է վերցվել:
18:42 • 26.09.12Մշակույթի նախարարության «ձեռքերը հասնում են» հուշարձանների վերականգնման կարևոր հիմնախնդիրներին«Շատ կարևոր է այդ գործընթացներում ներգրավել մասնավոր հատվածին, որովհետև գիտենք, գերադասում էին նոր եկեղեցիներ կառուցել, քան անդրադառնալ դրանց վերականգնմանը»,- ասաց Մշակույթի նախարարը:
18:21 • 26.09.12«Միասնության օր» Սևանա լճի ափինՀայաստանի տարբեր մարզերից հավաքված երիտասարդներ Սևանա լճի ափին՝ բլուրի վրա, կկազմեն ՀՀ-ի և Արցախի Հանրապետության քարտեզները:
17:48 • 26.09.12Ստեփանակերտում երթ է անցկացվել Գուրգեն Մարգարյանի ծննդյան տարեդարձի առթիվ (լուսանկարներ)Մասնակիցները շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման: Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրել հուշակոթողին։
17:45 • 26.09.12Աթենքում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների (լուսանկարներ)Գործադուլի շրջանակում բողոքի ցույցեր են անցկացվում երկրի տարբեր քաղաքներում:«Պայքարե՛ք, մարդիկ, նրանք ձեր արյունն են խմում»,- բղավում են բողոքի ակցիայի մասնակիցները:
17:10 • 26.09.12Հայաստանում 12–ամյա կրթակարգն այլընտրանք չունի. Արմեն ԱշոտյանԱնհիմն է ու մասնագիտական տեսանկյունից որևէ փորձաքննություն չեն անցնում այն պնդումները, թե այս կրթակարգն իրեն չի արդարացնում, ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
16:40 • 26.09.12«Ֆորմուլա 1»-ի փրոմոութերին ազատազրկում է սպառնում` կաշառք տալու մեղադրանքով«Ֆորմուլա 1» մրցաշարի գլխավոր փրոմոութեր Բերնի Էքսթոունը մեղադրվում է 2006թ.-ին բանկիր Գերհարդ Գրիբկովսկիին կաշառք տալու մեջ: Նրանից 44 մլն եվրո կաշառք ստացած բանկիրն օգնում է հետաքննությանը:
16:36 • 26.09.12ՊՆ-ում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է գնումների ոլորտում մի շարք խախտումների մասին (ֆոտո)Բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք:Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են «ունիվերսալ» կազմակերպություններ՝ իրականացնելով և՛ սննդամթերքի,և՛ ավտոպահեստամասերի, և՛ ...
16:33 • 26.09.12ՀՀ փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին. խոսվել է ՏԻՄ ընտրություններիցԱրմեն Գևորգյանն ասել է, որ ՏԻՄ ընտրություններն անցել են կազմակերպված, հանգիստ պայմաններում, գործող օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան:
15:38 • 26.09.12Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցվեց Գուրգեն Մարգարյանի հիշատակինԱզատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն Ժոռա Հովհաննիսյանը, ով ընդամենը 3 օր առաջ է վերադարձել Բուդապեշտից, Եռաբլուրում իր ոսկե մեդալը նվիրեց Գուրգեն Մարգարյանի մորը:
15:32 • 26.09.12Չելսիի խաղացողներին թալանել են«Չելսիի» ֆուտբոլիստներն օրը ցերեկով, սեփական մարզաբազայում պարապմունքի ժամանակ կողոպուտի են ենթարկվել: Արդյունքում գողացվել է 6 դրամապանակ, 9 բջջային հեռախոս և մի քանի ժամացույց:
15:18 • 26.09.12Ռուսաստանցի գործարարն ինքնասպանություն է գործել հոգեվարժանքից հետոՕմսկում երիտասարդ գործարարն ինքնասպանություն է գործել իր ամառանոցում՝ հասարակական կազմակերպության հոգեբանական վարժանքներին հաճախելուց հետո:
