Իրադարձային
-ից
-ը
11:28 • 27.09.12Ֆիլիպինցի 13-ամյա անօթևան տղան Հաագայում պարգևատրվել է 130 հազար դոլարովԸստ հիմնադրամի տվյալների՝ Կրիսն օգնել է մայրաքաղաք Մանիլայի արվարձաններում բնակվող ավելի քան 10 հազար երեխաների` նրանց տրամադրելով կոշիկներ, խաղալիքներ, սնունդ և հագուստ:
11:27 • 27.09.12Հայ զինծառայողները մասնակցել են ԱՄՆ ականազերծման ուսուցողական ծրագրինԱկանազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է սեպտեմբերի 17-ից 28-ը և նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման և մաքրման հմտությունների զարգացմանը:
11:12 • 27.09.12100-ից ավելի ավտոանակնկալ. մեկնարկել է Փարիզի միջազգային ավտոշոուն (լուսանկարներ)Աշխարհի 270 ավտոարտադրողներ հավաքվել են Փարիզում՝ 96 հազար խմ տարածքում. նրանք կներկայացնեն իրենց նորույթները։ Սպասվում են 100-ից ավելի անակնկալներ:
11:04 • 27.09.12Առինջում 46-ամյա տղամարդն ինքնասպան է եղելՓրկարարները Առինջ գյուղի Մ. Մկրտչյան 3-րդ փողոցի 3-րդ տան տանիքում` պարանից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ` 1966 թ. ծնված Արարատ Խաչատրյանի դին:
10:59 • 27.09.12ԱՄՆ-ում աշակերտն ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առաջՀամադասարանցիների կարծիքով՝ դեռահասը կարող էր ինքնասպանություն գործել այլ երեխաների ծաղրանքի պատճառով:
10:37 • 27.09.12Սպանդ Դամասկոսի մերձակայքումՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում կառավարական ուժերը հաշվեհարդար են տեսել տասնյակ մարդկանց հետ. տարբեր տվյալների համաձայն՝ նրանց թիվը տատանվում է 40-ից 107-ի միջև:
10:30 • 27.09.12Հայկական կողմը Ադրբեջանի սադրիչ գործողություններն անպատասխան չի թողնի. ՀՀ ՊՆ«Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը»,- ասված է ՀՀ ՊՆ լրատավական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
10:29 • 27.09.12Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինՀամանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:
10:17 • 27.09.12Մոսկվայում երկհարկանի ավտոբուսում հրդեհի հետևանքով 2 երիտասարդ է զոհվելԱկանատեսների խոսքով՝ իրենք մինչ միջադեպը երեխայի են նկատել, ով ինչ-որ իր է նետել ավտոբուսի տակ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է «Նեոպլան»-ի շարժիչի խցիկում։
09:42 • 27.09.12Համերգ-երեկո Լոնդոնում ՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձինՀամերգային ծրագրում հնչել են հայ և եվրոպական կոմպոզիտորների դասական գործերը, ցուցադրվել է նաև «Մատենադարան» վավերագրական կինոնկարից մի հատված:
09:37 • 27.09.12Կանադայի պատվիրակությունը բոյկոտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահի ելույթը«Ահմադինեժադի ելույթը միայն հաստատեց ընթացիկ ամսվա սկզբին մեր կողմից ընդունված՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին որոշման իրավացիությունը»,- ասված է հաղորդագրութան մեջ։
09:34 • 27.09.12Տալինում նշվել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձըՀնչել են հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ:
09:32 • 27.09.12Մոսկվայում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային բախում է տեղի ունեցել. կա մեկ զոհՄի խումբ ադրբեջանցիների և անհայտ անձանց միջև Մոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է Ադրբեջանի 27-ամյա մի քաղաքացի, ևս մեկը հոսպիտալացվել է:
08:59 • 27.09.12Բարաք Օբամայի ինքնաթիռը հայտնվել է մրրկայնության գոտումԱՄՆ նախագահի ինքնաթիռն ընկել է ուժգին մրրկայնության գոտի` Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում: Boing-747-ի օդաչուներին միայն 2-րդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել։
08:52 • 27.09.12Ջուլիան Ասանժը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումՆրա ելույթի մեծ մասը, սակայն, նվիրված է եղել ոչ թե սեփական ճակատագրին, այլ ամերիկացի Մերդլի Մենինգին` WikiLeaks-ի աղբյուրին, ում, գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար, մահապատիժ է սպառնում:
