Իրադարձային
-ից
-ը
15:47 • 24.09.12ԱՄՆ-ում հանցագործը քնել է գողության վայրումԻրավապահներն արդեն պարզել են, որ նա տուն է ներթափանցել բաց դռան միջոցով, սակայն նրանց համար գաղտնիք է մնացել, թե ինչու է Կաստիլիոն, արագ փախչելու փոխարեն, պառկել ու քնել նման «անհարմար» վայրում:
15:47 • 24.09.12«Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակներում տեղադրվող արձանների մոտ կտեղադրվեն տեսախցիկներՏեսախցիկները կտեղադրվեն՝ քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով։ Այս մասին այսօր ասվել քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ։
15:08 • 24.09.12Հայաստանում առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակՍեպտեմբերի 25-29-ը քամին կլինի հարավ-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-29-ը նույնքանով կնվազի:
14:34 • 24.09.12ԱՄՆ-ում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունըԱյս տարի «Դրամատիկական լավագույն հեռուստատեսային ֆիլմ» է ճանաչվել «Հայրենիք» («Homeland») թրիլլերը, որը պատմում է ահաբեկիչների և ահաբեկչության դեմ պայքարի մասին:
14:20 • 24.09.12Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսաջանիի որդին կկանգնի դատարանի առաջԸստ լուրերի՝ Հաշեմի Ռաֆսաջանիի որդին վերադարձել է Թեհրան, քանի որ նրա հորը հաջողվել է մեղադրանքի վերանայման շուրջ համաձայնության գալ։
14:13 • 24.09.12Շվեյցարիայի երկաթուղային ընկերությունը մեղադրել է Apple-ին բանագողության մեջԸնկերության ներկայացուցիչները պնդում են, որ Apple-ն իր նոր iPad պլանշետային համակարգիչներում բառի բուն իմաստով կրկնօրինակել է Շվեյցարիայի գնացքի կայարաններում տեղադրված ժամացույցների դիզայնը:
13:48 • 24.09.12Օշականում ընտրական հանձնաժողովի կին անդամը ճնշումների հետևանքով հոսպիտալացվել է«Ինչ-որ խախտումներ են եղել, ուզեցել են քվեաթերթիկ գողանան, խառնաշփոթ վիճակ է եղել, Արմինեն վատացել ա»,- ասաց հանձնաժողովի անդամի ամուսինը:
13:45 • 24.09.12Բելգրադում նշվել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձըԲազմամարդ հանդիսությանը ներկա են եղեկ Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
13:36 • 24.09.12Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը նշվել է ՊեկինումԵրեկոյան տեղի է ունեցել հավաք-ընդունելություն` Պեկինում բնակվող հայերի, այդ թվում` այնտեղ սովորող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ:
13:18 • 24.09.12ՌԴ պաշտպանության նախկին նախարարը մահացել է ուղեղի կաթվածիցԳրաչովը հայտնի է նաև որպես ՀՀ հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ բարեկամ: Նա Սարգսյանին իր եղբայրն է անվանել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա եղել է նաև Վազգեն Սարգսյանի քավորը:
13:02 • 24.09.12Խոսրովի արգելոցում տեղի է ունեցել կենդանիների ապօրինի որս. ահազանգում են բնապահպանները (լուսանկարներ, տեսանյութ)Արգեկոցում հայտնաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ…
12:57 • 24.09.12JATA ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանցիները փորձել են քարոզչական նյութեր տարածելՏոկիոյում կայացող JATA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ …
12:46 • 24.09.12Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը. «Տաշիր գրուպը» 32-րդն է«Տաշիրի» հասույթը հաշվարկային տարում կազմել է 77 մլրդ ռուբլի (շուրջ 2.5 մլրդ դոլար), ինչը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 2011-ի արդյունքներով ընկերությունն ունեցել է 35 700 աշխատող։
12:44 • 24.09.12Սանկտ Պետերբուրգում ծնվել է 5 միլիոներորդ բնակիչըՆորածինը Շարկովների 4-րդ երեխան է. աղջնակն ունի 2 եղբայր և 1 քույր։
12:34 • 24.09.12Արամ 1-ինը քննադատել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմըԱրամ 1-ինը հանդես է եկել աշխարհը ցնցած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի քննադատությամբ՝ այդ համատեքստում քրիստոնյաների և մուսուլմանների խաղաղ համագոյակցության կոչ անելով:
