Իրադարձային
-ից
-ը
12:18 • 24.09.12Պատրաստակամ ենք եղբայրական ձեռք մեկնելու սիրիահայերին. ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունՀայ գործարարները պատրաստ են աջակցել մեր հայրենակիցներին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև՝ տրամադրել աշխատատեղ կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար:
12:00 • 24.09.12Դոնեցկում կայացել է նոր հայկական եկեղեցու հիմնարկեքի և օծման արարողությունըՄիջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը և այլք:
11:45 • 24.09.12Գարեգին Բ–ն ընդունել է Հայ օգնության ֆոնդի անդամներինՈղջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ ...
11:35 • 24.09.12Մեծ Բրիտանիան և Կանադան ցանկանում են միավորել իրենց դեսպանատներըՀամատեղ դիվանագիտական ներկայացուցչությունների համաձայնագրին հետագայում կարող են միանալ նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան:
11:31 • 24.09.12Հայաստանի և Սփյուռքի ջանքերով մեր գիտությունն ու կրթությունն աշխարհին կներկայանան նոր նվաճումներով. վարչապետ«ՀՀ կառավարությունն իր ռազմավարական ծրագրերում ոլորտի համաչափ զարգացումն ու առաջընթացը դիտարկում է որպես գերակայություն»,- ասել է ՀՀ վարչապետը:
11:20 • 24.09.12Ճապոնիայի ափերի մոտ ձկնորսական նավի և բեռնանավի բախման հետևանքով 13 մարդ է անհետ կորելՄիջադեպից հետո ծառայությունը 2 փրկարար ուղղաթիռ է ուղարկել, որոնք կարողացել են 9 ձկնորսի կյանք փրկել, մյուս 13-ի մասին դեռևս տեղեկություններ չկան:
11:06 • 24.09.12Ղազախստանի նոր վարչապետ կդառնա նախկին փոխվարչապետըՂազախստանի կառավարությունը լուծարվել է` երկրի վարչապետ Քարիմ Մասիմովի պաշտոնից ազատվելուց հետո: Մասիմովն ազատվել է ստանձնած պաշտոնից` համաձայն իր դիմումի:
10:48 • 24.09.12Սաֆարովի գործով ԵՀՄՖ-ն կդիմի միջազգային դատարան«Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ՝ հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում կմնա բանտում, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել»,- հայտնել է ԵՀՄՖ նախագահը:
10:34 • 24.09.12Բան Կի Մունն ու Ահմադինեժադը քննարկել են Իրանի միջուկային ծրագրերն ու Սիրիայի խնդիրըԳլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել «համապատասխան միջոցառումներ ձեռնարկել` միջազգային հանրությանն ապացուցելու, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում:
10:26 • 24.09.1212 մլն ռուբլու համար գնդակահարել են մոսկվահայ երիտասարդ գործարարի (տեսանյութ)Մոսկվայում ավազակային զինված հարձակման թիրախ են դարձել հայազգի գործարարը և նրա ընկերը: Գործարարն Audi A8-ը գնել էր վերջերս և նույնիսկ չէր հասցրել իր անունով ձևակերպել:
10:17 • 24.09.12ՏԻՄ ընտրությունները՝ առևտուր, իսկ փողը` քվեարկության դրդիչ ուժ. Ստյոպա Սաֆարյան«Ի~նչ ծրագիր ուզում ես ներկայացրու, ընտրողը ծրագրերով չի քվեարկում, այլ վերը նշված գործոններով», - ասում է «Ժառանգության» գլխավոր քարտուղարը։
10:15 • 24.09.12Հնդկաստանում սողանքները 40 մարդու կյանք են խլելՍողանքային գոտիներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են նաև զինվորականները։ Ռազմաօդային ուժերի ուղղաթիռները բնակիչներին ջուր և սնունդ են հասցնում։
09:51 • 24.09.12Փարիզում տեղի է ունեցել Կառլա Բրունիի տեսքով իտալուհիներին նվիրված արձանի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)Ընդդիմությունն արձանը որակել է «գրոտեսկային», քանի որ սուպերմոդել Բրունիի կերպարը որևէ կապ չունի բանվոր դասակարգի հետ:
09:37 • 24.09.12Ղազախստանի վարչապետը հրաժարական է տվել. կառավարությունը լուծարվել էԵրկրի ղեկավարի որոշմամբ` Ղազախստանի կառավարությունը կշարունակի կատարել պարտավորությունները` մինչև նոր կառավարության ձևավորումը:Նախագահը հանդիպում կունենա խորհրդարանական մեծամասնության հետ:
09:28 • 24.09.12Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում Անկախության տոնի առիթով պատարագ է մատուցվելԴամասկոսի Հայոց թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի դժվարին պայմաններում սիրիահայությանը նեցուկ կանգնելու համար։ Երախտիքի խոսք է հնչել նաև Սիրիայում ՀՀ դեսպանատան հասցեին։
