Իրադարձային
-ից
-ը
19:51 • 15.09.12Արաբական թերակղզու «Ալ Կաիդան» կոչ է անում ոչնչացնել դեսպանատները և սպանել դեսպաններին«Թող դեսպանատների վտարման քայլը նաև քայլ դառնա մուսուլմանական երկրների ԱՄՆ հեգեմոնիայից ազատագրվելու ուղղությամբ», - հայտարարել են իսլամիստները:
19:48 • 15.09.12Ուկրաինան պետք է հստակ որոշի, թե ուր է գնում, այլապես թուրքերը կզբաղեցնեն իրենց տեղը ԵՄ-ում. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար«Քանի որ մեր դռները թակում են ևս 100 մլն մարդ: Շատ բարձ են թակում թուրքերը, և մենք պետք է որոշենք, թե ինչպես պետք է ինտեգրենք միլիոնավոր մարդկանց Արևելյան և Հարավային Եվրոպայից»,- ասել է նա:
18:51 • 15.09.12Սերժ Սարգսյանը խիստ դժգոհությունն է արտահայտել կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ (ֆոտո, վիդեո, թարմացված)«Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
17:26 • 15.09.12Անթույլատրելի է միջազգային կառույցների անտարբերությունը Ադրբեջանի նկատմամբ, որի նպատակը պատերազմ վերսկսելն է. ադրբեջանահայեր«Եվ կոչ ենք անում ՀՀ-ին, ԼՂՀ-ին, միջազգային հանրությանը`ակտիվացնել ջանքերը Ադրբեջանի սպանդի մեքենան կանգնեցնելու և տարածաշրջանային սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
16:58 • 15.09.12Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել սպա Գուրգեն Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը (լուսանկարներ)Սեպուհ Սարգսյանը դատապարտել է հայ սպայի սպանությունը և, հատկապես, Հունգարիայի կողմից հանցագործին Ադրբեջանին հանձնելն ու այդ երկրի նախագահ Ալիևի կողմից մարդասպանին ներում շնորհելը:
16:56 • 15.09.12Հալեպում կրկին հայ է զոհվելՀալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետևանքով կրկին հայ է զոհվել. առանց այլ մանրամասներ հայտնելու Tert.am-ին ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
16:32 • 15.09.12Նախատեսված Երևան-Հալեպ-Երևան թռիչքը չի կայանա. ըստ «Արմավիայի»՝ իրենք պատրաստ են, ուղևորներն են դեմ«Լարված իրավիճակի պատճառով նախօրոք ձեռք բերված տոմսերը` թե՛ Հալեպում, և թե՛ Երևանում, ուղևորները հետ են վերադարձնում »,- ասաց ընկերության մամուլի պատասխանատուն:
16:24 • 15.09.12Մոսկվայում ընթանում է «Միլիոնների երթը»՝ 8000 հոգով, նրանց հետևում է 7000 իրավապահՍա երրորդ «Միլիոնների երթն» է, սկսվել է Պուշկինսկայա մետրոյի կայարանի մոտ: Ցուցարարները երթով գնալու են մինչև Սախարովի պողոտա, որտեղ հանրահավաք է անցկացվելու:
15:20 • 15.09.12Սեպտեմբերի 27-ին Հայաստան է ժամանելու համայն եզդիների հոգևոր առաջնորդըԵզդիների հոգևոր առաջնորդն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացրեց Ամո Շարոյանը:
14:35 • 15.09.12Օտտավայում տեղի ունեցավ Առաջին Հայկական Փառատոնի բացումըՓառատոնը կոչված է Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնել հայկական մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, երգն ու պարը:
14:32 • 15.09.12Տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը, ով առաջինն է ոտք դրել Լուսնի վրա, հուղարկավորվել է Ատլանտյան օվկիանոսումՈւրբաթ օրն ԱՄՆ-ի նախագահի հրամանով ամբողջ երկրի կառավարական շենքերի և ռազմական շինությունների դրոշներն իջեցվել են որպես հարգանքի տուրք Արմսթրոնգի հիշատակին:
14:27 • 15.09.12«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծողներից մեկը բերվել է հարցաքննմանՆախկինում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված Նակուլային, ով նաև ԱՄՆ-ի Ղպտի կազմակերպության անդամ է, գտել են AP գործակալության լրագրողները սեփական հետաքննության արդյունքում:
14:21 • 15.09.12Հունգարիան պետք է գործնական քայլեր ձեռնարկի և Ալիևին «պերսոնա նոն գրատա» հայտարարի. Քաղաքագետ«Միջազգային սուր քննադատություններից Հայաստանը բավական շատ միավորներ է հավաքել, մնում է հասկանա, թե ի՞նչ ուղղությամբ պետք է այդ միավորներն օգտագործի»,- ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
14:05 • 15.09.12Մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները (լուսանկարներ)ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ են հայկական զինված ուժերի պատմության ընթացքում:
13:48 • 15.09.12Ոստիկանները 39-ամյա տղամարդու գրպանից հայտնաբերել են 54 գրամ կանեփանման զանգվածՎահրամ Ա.-ն հայտնել է, որ կանեփանման զանգվածը ձեռք է բերել Վարդենիս գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհի եզրին աճած կանեփի թփերից՝ իր ընկեր Սուրենին հյուրասիրելու նպատակով:
