Իրադարձային
-ից
-ը
22:44 • 14.09.12Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհի հետևանքով զոհեր կանԹունիսում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ: Նույն պատճառով այսոր Թունիսի մայրաքաղաքում ամբոխը այրել է ամերիկյան դպրոցը:
22:27 • 14.09.12Աշխարհը 2011-ին սպառազինության վրա 1,7 տրիլիոն դոլար է ծախսել. ՄԱԿՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը մեկ օրում 2 անգամ ավելի շատ է ծախսում զենքի վրա, քան ՄԱԿ-ը մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման գլոբալ առաքելությունների վրա` ողջ տարվա ընթացքում։
22:02 • 14.09.12ԱՄՆ երկու խոշոր համալսարաններում անհապաղ տարհանում է իրականացվում«Անհապաղ տարհանվեք բոլոր շենքերից և հեռացեք դրանցից որքան հնարավոր է հեռու», - ասվում է Տեխասի համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
21:35 • 14.09.12Արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը ֆրանսիական պարբերականին դատի են տվելՖրանսիական տաբլոիդին մեղադրում են իրենց անձնական կյանքի իրավունքը խաթարելու մեջ, որը արտահայտվել է լուսանկարների հրապարակմամբ, որոնցում դքսուհին պատկերված է լողավազանի ափին մերկ կրծքով:
21:06 • 14.09.12Թուրք ընդդիմադիրը հետաքրքրվել է, թե արդյոք Անջելին Ջոլին ԿՀՎ գործակալ է«Ինչի՞ համար եք դուք ԶԼՄ-ների համար փակ հանդիպում կազմակերպել Անջելինա Ջոլիի հետ: Ինչո՞ւ հասարակությանը չեք ներկայացնում հարցերը, որոնք քննարկվել են այդ ժամանակ», - նշել է պատգամավորը:
20:12 • 14.09.12Պենտագոնը Եմեն ծովային հետևակ է ուղարկել ԱՄՆ դեսպանատունը պաշտպանելու համարԱՄՆ-ն Եմեն է ուղղորդել ծովային հետևակի մի ստորաբաժանում Սանայում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունը ապահովելու համար, միջոցառումը իրականացվում է որպես նախազգուշական միջոց, նշել են Պենտագոնում:
20:11 • 14.09.12Կալանավորի փախուստի փորձը կանխած կարգադրիչը խրախուսվել էՄիաժամանակ, Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգևով:
19:50 • 14.09.12Տյումենցին 15 ցենտներ խոտ է գողացել՝ ընկերուհուն նվիրելու համարԿասկածյալը շուտով ձերբակալվել է: Նա խոստովանել է իր մեղքը և պատմել, որ վիճված է եղել ընկերուհու հետ և հույս է ունեցել, որ տեսնելով նվերը՝ աղջիկը կների իրեն:
19:48 • 14.09.12Տեղի է ունեցել նորընտիր Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստըՆիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները:
19:45 • 14.09.12Պուտինը Մեդվեդևին սոցռեալիզմի ոճի նկար է նվիրել ծննդյան առթիվՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
19:35 • 14.09.12Ժիրինովսկին հայ օլիգարխներին կոչ է արել չլինել ժլատ ու միջոցներ ուղղել ԶՈՒ հզորացմանը և հանդիմանել Արա Աբրահամյանին (ֆոտո)Ժիրինովսկու կարծիքով՝ Ռուսաստանը պետք է մեծացնի ռազմական ներկայությունը Հայաստանում ու օգնի զինել հայկական բանակը, որպեսզի «միայն զորքը տեսնելուց թուրքերը նահանջեն»:
19:17 • 14.09.12Սուդանում ոստիկանությունը Գերմանիայի դեսպանատնից հետո, այժմ նաև ԱՄՆ դեսպանատան դիմաց է փորձում ցրրել կատաղած իսլամիստներինՑուցարարներին ցրելու համար իրավապահները կիրառում են հատուկ միջոցներ և արցունքաբեր գազ:
18:41 • 14.09.12Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը պահանջում է պատժել Սաֆարովի գործարքն հեղինակներին«Ժամանակն է աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության և հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է մարդասպանին»:
17:50 • 14.09.12Արա Հարությունյանը վերանշանակվեց ԼՂՀ վարչապետՀամաձայն հրամանագրի, ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ:
17:47 • 14.09.12Ֆրանսիայում մուսուլման աշակերտը ծեծել է ուսուցչին իսլամը մեկնաբանելու տարաձայնությունների պատճառովՊատահածն անվանել են «միջադեպ», սակայն եթե խոսքը քրիստոնյայի կամ հրեայի մասին լիներ, թերթերը դա կանվանեին «հանցագործություն ատելության հողի վրա»», - նշում է Dreuz.info-ն:
