Իրադարձային
-ից
-ը
21:46 • 11.09.12Իսրայելը Արևմուտքից երաշխիքներ է պահանջում Իրանի վերաբերյալՆեթանյահուն ասել է, որ չնայած բոլոր դիվանագիտական ջանքերին և պատժամիջոցներին, Իրանը առաջ է գնում միջուկային զենքի ստեղծման հարցում:
21:44 • 11.09.12Ամերիկյան հարկային իշխանությունները շվեյցարացի բանկիր իրազեկիչին 104 մլն դոլար են վճարելԲերկենֆելդը գումարը ստացել է հարկային մարմիններին տրամադրած տեղեկությունների դիմաց, որոնցում բացահայտել է այն գաղտնի օֆշորային հաշիվները, որոնք շվեյցարական բանկը բացել է ամերիկացի հարկատուների համար:
21:33 • 11.09.12Սիրիայի բանակը ընդդիմադիրներից ՆԱՏՕ-ի մակնշմամբ զինամթերք է առգրավելՍիրիայի զինվորականները երկրի հյուսիս արևմտյան Իդլիբ նահանգում ընդդիմադիր գրոհայիններից առգրավել են զինամթերք և ռազմական սարքավորումներ, որոնք ՆԱՏՕ-ի մակնշում ունեն:
20:48 • 11.09.12Երևանում փլուզման արդյունքում ավտոմեքենան սահել է ցած. դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարըԱյսօր երեկոյան ժամը 18.00-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ ճամփեզրի փլուզման հետևանքով կայանված ավտոմեքենան սահել է ցած:
18:41 • 11.09.12Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ձերբակալվել էՔննիչները կարծում են, որ վարչապետի պաշտոնում լինելու տարիներին (2005-2007թթ.) դը Վիլպենը հովանավորել է իր ընկերոջը և օգնել է նրան խուսափել պատժից:
18:39 • 11.09.12Բակո Սահակյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցըԸստ Բակո Սահակյանի՝ նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը:
18:13 • 11.09.12Սեյրան Օհանյանն ընդունել է Գերմանիայի ԶՈւ գործողությունների հրամանատարության ղեկավարինՍեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը։
17:58 • 11.09.12Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Սաֆարովի դեպքինԶրուցակիցները նաև քննարկել են դրա հետևանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
17:51 • 11.09.12Յոթ տարի կոմայի մեջ գտնվող տղամարդն արթնացել է քնաբեր հաբ ընդունելուց հետոԱյս հրաշքը կատարվել է շնորհիվ հաբի մեջ առկա ակտիվ բաղադրիչի` զոլպիդեմի, որը, սակայն, բավական լուրջ կողմնակի ազդեցություններ է ունենում: Ուստի՝ նախքան այն կիրառելը, պետք է խորհրդակցել բժշկի հետ:
17:44 • 11.09.12Հանրապետությունում փոփոխական եղանակը կշարունակվիՍեպտեմբերի 12-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 13-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևելյան` 3-8 մ/վրկ:
17:33 • 11.09.12Մերձմոսկովյան Եգորևսկում հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվելԸստ rbc.ru-ի՝ բոլոր զոհերը Տաջիկստանի քաղաքացիներ են:Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 20 քառակուսի մետր տարածք:
17:27 • 11.09.12Ի՞նչ գործիք է Սաֆարովը.Ստեփան Սաֆարյանի նոր հարցադրումների շարքը«Ինչո՞ւ այդքան թանկ արժե Ռամիլ Սաֆարովը և ո՞վ է նա»,– գրում է նա և հավելում.«Ադրբեջանի համար «հերոսի» մատերիա՞լ, այն էլ` անորակ, ինտելեկտուալ ցածր մակարդակով»։
17:17 • 11.09.12Չինաստանում անհետացել է երկրի երկրորդ դեմքը59-ամյա Ցզինպինի անվան շուրջ այժմ տարատեսակ լուրեր ու բամբասանքներ են շրջանառվում` հրաժարականից մինչ ողբերգական մահ: Պաշտոնական աղբյուրները լռում են. որևէ մեկնաբանություն չի արվել:
17:11 • 11.09.12Հնդկաստանում ծաղրանկարչին ձերբակալել են կոռուպցիան քննադատելու համարԾաղրանկարիչը «Հնդկաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման ակտիվիստ է և իր աշխատանքներում թիրախ է դարձնում իշխանական շրջանակներում տիրող կոռուպցիան:
16:24 • 11.09.12Վերահսկիչ պալատը վատ վիճակի մեջ է դնում Գլխավոր դատախազությանը. Գագիկ ՋհանգիրյանԱզգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2011 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ...
