Իրադարձային
-ից
-ը
16:14 • 11.09.12Անջելինա Ջոլին այցելել է Հորդանանում ապաստանած սիրիացի փախստականներին (լուսանկարներ)Դերասանուհին շրջել է ճամբարում, առանձին հանդիպում ունեցել փախստական կանանց հետ:Ջոլին այցը կատարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության հատուկ ներկայացուցչի կարգավիճակում:
16:06 • 11.09.12Սանայում ահաբեկչության հետևանքով զոհվել են Եմենի պաշտպանության նախարարի 13 թիկնապահներըՄահապարտի ղեկավարած ականապատ մեքենան պայթեցվել է Սանայի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտակայքում:
16:06 • 11.09.12Ադրբեջանն ու Թուրքիան Սաֆարովի միջոցով փորձում էին փչացնել Թեհլերյանի կերպարը. Հայկ Դեմոյան«Դա ձեռք էր տալիս թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմին: Բոլոր դատական նիստերին, բացի ադրբեջանական կողմից, թուրքական դեսպանատնից ներկա են եղել 3-4 հոգի»,– ասում է նա։
16:04 • 11.09.12Բակո Սահակյանը կարևորել է նոր կառավարության ձևավորման գործընթացըԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ...
15:45 • 11.09.12Ուլյանովսկում վիրավորվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը, նրա թիկնապահը սպանված էՈւլյանովսկի կենտրոնում անհայտ անձինք հարձակում են գործել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավար Իսլամ Հուսեյնովի ու նրա թիկնապահի վրա:
15:40 • 11.09.12Ֆրանսիայում լեհ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել65 մարդու տեղափոխող ավտոբուսը շրջվել է Մարսել տանող ճանապարհին:Վթարի հետևանքով զոհվել է նվազագույնը 3 մարդ, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
15:24 • 11.09.12Քննարկվել են հայ-լյուքսեմբուրգյան կապերի զարգացմանն առնչվող հարցեր«Հույս ունենք, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա բացահայտել մեր երկրների միջև կապերի ամրապնդման ուղիները»,- ասել է վարչապետը:
14:47 • 11.09.12Երիտասարդ հայ խորհրդարանականն ինքնասպանություն է գործել ՍոչիումՍոչիի կենտրոնում զբոսաշրջիկների աչքի առաջ կյանքին վերջ է տվել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը:Նա համարվում էր խոստումնալից քաղաքական գործիչ:
14:34 • 11.09.12Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարինԲանակցությունների օրակարգում եղել են Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրել են Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:
14:19 • 11.09.12Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի վերջ. Դմիտրի Ադբաշյան«Հիմա արդեն նեղ մասնագետների երկրորդ խումբը աշխատում է, որից հետո մենք մեր հրամանով թույլ կտանք օդակայանը մտցնել շահագործման»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց ԼՂՀ քաղավիացիայի պատասխանատուն:
13:29 • 11.09.12122 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ամենածեր բնակիչըԻր 122-րդ տարեդարձը Մահոմեդ Լաբազանովը նշել էր մայիսի 1-ին:
13:19 • 11.09.12Ալիևը Հայաստանին ոսկե քայլ կատարելու հնարավորություն է ընձեռել. Հայկ ԴեմոյանՌամիլ Սաֆարովի արտահանձնումից և Ադրբեջանում նրա հերոսացումից հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է բարձրացնի Ադրբեջանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելուց զրկելու հարցը, ասում է նա։
13:15 • 11.09.12Երևանյան տոնավաճառները կկազմակերպվեն հարմարավետ պայմաններումԿազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները:
13:11 • 11.09.12Մարսելի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կկրեն շարունակական բնույթ. քաղաքապետ«Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է համագործակցության շրջանակում նոր գաղափարներ կյանքի կոչել»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյան:
12:29 • 11.09.12Աշխարհը շարունակում է ընդվզել Հունգարիայի անարդար որոշման դեմՑույցի մասնակիցները հանդես են եկել Հունգարիայի որոշումը դատապարտող ցուցապաստառներով և վանկարկումներով:
