Իրադարձային
-ից
-ը
09:41 • 20.08.12Ռուսաստանում 1000-ամյա բյուզանդական նավ են գտելՌուսաստանի տարածքում ամենախոշոր հին հունական բնակավայրի առափնյա ջրերում բացառիկ նմուշ է հայտնաբերվել՝ բյուզանդական առագաստանավ. գիտնականների կարծիքով՝ գտածոն 1000 տարեկան է:
09:28 • 20.08.12Պոլսահայերը պատրաստ են օգնել Սիրիայի հայությանըՊոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խուսափել սիրիահայերի հանդեպ իրենց ունեցած պարտականություններից:
09:15 • 20.08.12ՄԱԿ–ի դիտորդները հեռանում են ՍիրիայիցԱյսօր գիշերը լրացել է Սիրիայում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության աշխատանքի ժամկետը. քանի որ ՄԱԿ-ը չի երկարաձգել դա, դիտորդները կհեռանան, նրանց կփոխարինեն ռազմական խորհրդականները:
08:36 • 20.08.12Կիրակի օրվա ահաբեկչություններից հետո Լիբիայում 32 մարդ է ձերբակալվելԿիրակի օրը Տրիպոլին ցնցած ահաբեկչության հեղինակները ձերբակալվել են: Լիբիայի իրավապահները պարզել են նրանց ինքնությունը և ահաբեկչության դրդապատճառները:
08:21 • 20.08.12Հորդանանը Սիրիային բողոքի նոտա է հղելՀորդանանում Սիրիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` բացատրություն տալու սահմանային վերջին միջադեպի վերաբերյալ. նախօրեին սիրիական կողմից չորս հրթիռներ հասել էին Հորդանան և վիրավորել մի աղջկա:
08:17 • 20.08.12Թուրքիայում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
23:36 • 19.08.12Խորվաթիայում զինված կինը բանկ է թալանելՈստիկանության համաձայն՝ ավազակուհին զինաթափել է թիկնապահին՝ սպառնալով նրան ատրճանակով, և փակել է նրան զուգարանում՝ բանկի աշխատակցի և այցելուի հետ:
21:50 • 19.08.12Ամերիկյան հիվանդանոցում 83-ամյա հիվանդը սպանել է հիվանդասենյակի իր 94-ամյա հարևանին... երգելու համարՄաքդուգալի խոսքերով՝ նրան նյարդայնացրել է իր հարևանի երգը, ով երգում էր վիետնամերեն: Չհանդուրժելով՝ Մաքդուգալը պատի պահարանից պոկել է փայտե մի ձող և մի քանի անգամ հարվածել է Նգուենյայի գլխին:
21:24 • 19.08.12Ուկրաինայում տղամարդը սպանել է իր կնոջը և նրա սիրեկանին, այնուհետև ինքնասպան եղելԱմուսինը վեճի ընթացքում խանդի հողի վրա սեփական հրացանից կրակել և սպանել է իր կնոջը և նրա սիրեկանին, ինչից հետո ինքնասպան է եղել:
20:27 • 19.08.12Քոբուլեթիի ճանապարհին շրջվել է հայկական համարանիշներով մեքենա. Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոցՊարզվել է, որ «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց:
20:15 • 19.08.12Ուժեղ քամի Արագածոտնում. վնասվել է 13 տան և 5 գոմի տանիք, ինչպես նաև 1 մեքենաԱյսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 14.12-ին Արագածոտնի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.50-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ալագյազ գյուղում վնասվել են տների և շինությունների տանիքներ:
20:03 • 19.08.12Պերմում կանխվել է զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների և ռուսների միջևՎեճի ընթածքում մասնակիցներից մեկը հակառակորդներին վախեցնելու համար տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է օդ:
19:50 • 19.08.1220-ամյա արմավիրցին Սևանա լճում անհաջող ցատկի արդյունքում տարբեր վնասվածքներ է ստացել, և նրա վիճակը գնահատվում է ծանրԺամը 14.35-ի սահմաններում ջրափրկարարները հանգստացողների օգնությամբ լճից դուրս են բերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 20-ամյա Ռազմիկ Պետրոսյանին:
19:21 • 19.08.12Կրասնոյարսկում խորթ ծնողները ծեծելով սպանել են 6-ամյա տղայինԱվելի վաղ խորթ հայրը և նրա ընկերուհին հայտնել էին, որ երեխան ունի ֆիզիկական և մտավոր արատ և նրա մոտ սկսվում էր անբացատրելի ագրեսիա, ինչի կապակցությամբ նրանք ստիպված էին լինում ուժ կիրառել:
18:54 • 19.08.12Պակիստանում դաունի համախտանիշով 11-ամյա աղջիկը ձերբակալվել է՝ Ղուրանը այրելու համարՊակիստանի օրենքների համաձայն, որոնք շատերը վիճելի են համարում, մարդը կարող է ցմահ ազատազրկվել Ղուրանի միտումնավոր սրբապղծության համար:
