Պերմում կանխվել է զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների և ռուսների միջև

20:03 • 19.08.12

Ռուսաստանի Պերմ քաղաքի ոստիկանությունը կանխել է զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների և ռուսների միջև, ովքեր հավաքվել էին Պերմի «Ակվարել» սրճարանի մոտ, հայտնում է Газета.ru-ն:


«Նրանք հանդիպել են օգոստոսի 18-ին, մոտավորապես ժամը 15.00-ին. տղամարդկանցից յուրաքանչյուրը իր հետ բերել էր մոտ 7 մարդ: Վեճի ընթածքում մասնակիցներից մեկը հակառակորդներին վախեցնելու համար տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է օդ, հետագայում ատրճանակը առգրավվել է: Դրանից հետո երիտասարդները փախել են դեպքի վայրից», - հայտնել են ՆԳՆ-ի շրջանային վարչության մամլո-ծառայությունից:


Կոնֆլիկտի պատճառը եղել է վեճը ռուսների և ադրբեջանցիների միջև: Տվյալ պահին ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում: