20-ամյա արմավիրցին Սևանա լճում անհաջող ցատկի արդյունքում տարբեր վնասվածքներ է ստացել, և նրա վիճակը գնահատվում է ծանր
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 14.35-ի սահմաններում` Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները «Ոսկե ափ» և «Ֆլամինգո» լողափերի միջանկյալ տարածքում հանգստացողների օգնությամբ լճից դուրս են բերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 20-ամյա Ռազմիկ Պետրոսյանին:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, պարզվել է, որ տուժածն անհաջող ցատկել է ջուրը, ինչի հետևանքով ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:










