Թուրքիայում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

08:17 • 20.08.12

Թուրքիայում օգոստոսի 20-ին՝ տեղական ժամանակով 03.08-ին, գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:


Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.69օ և արևելյան երկայնության 43.66օ:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: