Կրասնոյարսկում խորթ ծնողները ծեծելով սպանել են 6-ամյա տղային

19:21 • 19.08.12

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է 6-ամյա Դմիտրի Օլեյնիկը, ով ավելի վաղ հոսպիտալացվել էր ծանր վնասվածքների պատճառով: Երեխայի մահվան մեջ մեղադրում են խորթ ծնողներին, ովքեր հերքում են իրենց մեղքը, գրում է Newsru.com-ը:


Բացի գլխուղեղի վնասվածքից, բժիշկները տղայի մոտ հայտնաբերել են նաև մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ երկու տեղից կոտրված ծնոտ:


Խորթ ծնողները ասում են, որ երեխան վնասվածքները ստացել է սեփական անզգուշության պատճառով: Սակայն խորթ հոր նախկին կինը նշում է, որ նախկին ամուսինը հաճախ ֆիզիկական բռնություն էր կիրառում իր նկատմամբ, ինչի մասին նա բազմիցս հայտնել է ոստիկանությանը:


Ավելի վաղ խորթ հայրը և նրա ընկերուհին հայտնել էին, որ երեխան ունի ֆիզիկական և մտավոր արատ և նրա մոտ սկսվում էր անբացատրելի ագրեսիա, ինչի կապակցությամբ նրանք ստիպված էին լինում ուժ կիրառել: