Ռուսաստանում 1000-ամյա բյուզանդական նավ են գտել
Ռուսաստանի Ֆանագորիա շրջանում, որն այդ երկրի տարածքում խոշորագույն հին հունական բնակավայրն է, գիտնականները բացառիկ հնագիտական նմուշ են հայտնաբերել՝ բյուզանդական նավի տեսքով, հայտնում է Вести-ն:
Ըստ փորձագետների խոսքը բյուզանդական առևտրական առագաստանավի մասին է, որը մոտ 1000 տարեկան է:
Առայժմ գիտնականները չեն համաձայնում ջրի տակից հանել փայտյա նավը, որն ունի 15 մ երկարություն և 3 մ լայնություն: Խորտակված նավից կժեր և խեցեղեն է հայտնաբերվել:
Ըստ ենթադրությունների՝ նավը խորտակվել է հրդեհի պատճառով:










