Հորդանանը Սիրիային բողոքի նոտա է հղել

08:21 • 20.08.12

Հորդանանում Սիրիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` բացատրություն տալու սահմանային վերջին միջադեպի վերաբերյալ:


Ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիան» նախօրեին սիրիական կողմից չորս հրթիռներ հասել էին Հորդանան և վիրավորել մի աղջկա:


«Ամմանում Սիրիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել` ի նշան հորդանանյան տարածքի վրա իրականացված հարձակման, որի ընթացքում երեխա էր վիրավորվել»,- հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Սահիմ Մաաութան:



Պաշտոնական հաղորդագրության մեջ նա հույս է հայտնել, որ պաշտոնական Դամասկոսն ամեն ինչ կանի` նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար:


Հորդանանի իշխանությունների տվյալներով` իրենց երկրում գտնվում է շուրջ 150.000 սիրիացի փախստական:


Սիրիայի ընդդիմությունն իր հերթին ՄԱԿ-ի նորանշանակ բանագնաց Լախդար Բրահիմիից պահանջել է ներողություն խնդրել Սիրիայի ժողովրդից և ընդդիմությունից` Ասադի պաշտոնից հեռանալու մասին հայտարարություն չանելու համար:


Բրահիմին պարզապես հայտարարել էր, թե դեռ չի տիրապետում իրավիճակին և Ասադի հեռանալու մասին հայտարարություն անել չի կարող: