ՄԱԿ–ի դիտորդները հեռանում են Սիրիայից
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը լրացել է ՄԱԿ-ի դիտորդների մանդատի ժամկետը: Նրանք հեռանալուն պատրաստվում էին դեռ նախօրերին, հայտնում է Вести-ն:
Առաջին միջազգային դիտորդները Սիրիա էին եկել ապրիլին: Նրանք պետք է հետևեին խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման ընթացքին: Հուլիսին անվտանգության նկատառումներով կիսաով չափ կրճատվեց կոնտինգենտը՝ 300-ից 150-ի:
Օգոստոսի կեսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց չերկարաձգել առաքելության մանդատը: Խաղաղարարների փոխարեն Դամասկոսում կգործի համակարգման բյուրոն՝ մոտ 30 ռազմական խորհրդատուներ, որոնք կհետևեն իրավիճակին և կզեկուցեն ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունին:
ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 20.000 մարդ է սպանվել։










