Ուժեղ քամի Արագածոտնում. վնասվել է 13 տան և 5 գոմի տանիք, ինչպես նաև 1 մեքենա
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 14.12-ին Արագածոտնի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.50-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ալագյազ գյուղում վնասվել են տների և շինությունների տանիքներ:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, իրավիճակը պարզելու նպատակով ժամը 14.00-ին դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Կարապետյանը:
Պարզվել է, որ վնասվել են 13 տան և 5 անասնագոմի տանիքներ, «Գազ-24» մակնիշի 67 ՕՏ 520 համարանիշի ավտոմեքենայի ապակին: Դեպքի մասին տեղեկացվել է Արագածոտնի մարզպետ Ս.Սահակյանը:










