Պակիստանում դաունի համախտանիշով 11-ամյա աղջիկը ձերբակալվել է՝ Ղուրանը այրելու համար
Իսլամաբադի ոստիկանությունը ձերբակալել է 11-ամյա քրիստոնյա մի աղջկա, ում մեղադրում են Ղուրանի էջերը այրելու մեջ, գրում է BBC-ն:
Քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ աղջիկը ունի Դաունի համախտանիշ: Նա ձերբակալվել է զայրացած ամբոխի պահանջով, որը սպառնացել է հրկիզել տեղացի քրիստոնյաների տները:
Աղջկա ընտանիքը և հարազատները լքել են իրենց տները՝ անվտանգության նպատակով:
Պակիստանի օրենքների համաձայն, որոնք շատերը վիճելի են համարում, մարդը կարող է ցմահ ազատազրկվել Ղուրանի միտումնավոր սրբապղծության համար: Իսկ ոմանք էլ, ովքեր մեղադրվել են աստվածանարգության մեջ, սպանվել են զայրացած ամբոխի կողմից:










