Կիրակի օրվա ահաբեկչություններից հետո Լիբիայում 32 մարդ է ձերբակալվել

08:36 • 20.08.12

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին ունեցած առնչության կասկածանքով 32 մարդ է ձերբակալվել, հայտնում է Reuters-ը:

 

Կիրակի օրն առավոտան երկու պայթյուն էր որոտացել Տրիպոլիում, մեկը՝ ՆԳՆ-ի շենքի մոտ: Ահաբեկչության հետևանքով 2 մարդ էր զոհվել:

 

Ըստ Լիբիայի իրավապահների՝ ահաբեկչությունն իրականացնողները Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի կողմնակիցներ են: Հաստատված է նրանց առնչությունը բռնարարքին: