Ամերիկյան հիվանդանոցում 83-ամյա հիվանդը սպանել է հիվանդասենյակի իր 94-ամյա հարևանին... երգելու համար

21:50 • 19.08.12

Կալիֆորնիա նահանգի 83-ամյա  բնակիչ Ուիլյամ Լեո Մաքդուգալը իրեն մեղավոր է ճանաչել 94-ամյա Վան Նգուենյայի մահվան մեջ, գրում է Los Angeles Times-ը:


Ողբերգությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ երկու տղամարդիկ պառկած են եղել հիվանդանոցում՝ նույն հիվանդասենյակում:


Մաքդուգալի խոսքերով՝ նրան նյարդայնացրել է իր հարևանի երգը, ով երգում էր վյետնամերեն լեզվով: Չհանդուրժելով՝ Մաքդուգալը պատի պահարանից պոկել է փայտե մի ձող և մի քանի անգամ հարվածել է Նգուենյայի գլխին: 

Նշենք, որ Մաքդուգալին սպառնում է 25 տարվա ազատազրկում: