Իրադարձային
-ից
-ը
16:35 • 31.07.12Օլիմպիական խաղերի երկրպագուները չեն ցանկանում գումար ծախսելՍակայն բրիտանական կառավարությունը դեռ չի կորցնում լավատեսությունը: Խաղերի կազմակերպիչները գտնում են, որ հետագայում օլիմպիական օբյեկտները կարող են շահույթ բերել:
16:11 • 31.07.12Ավտովթար` Գեղարքունիքի մարզում. ԼՂՀ և ՌԴ 5 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)Իրար են բախվել Վարդենիսի բնակիչ, 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած «Օպել» մակնիշի 33 PS 456 համարանիշի և 38-ամյա Մամիկոն Մարկոսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 17 ՏԼ 648 համարանիշի ավտոմեքենաները:
15:57 • 31.07.12Սատանայապաշտական կազմակերպություններ Հայաստանում չկան. ՀՀ ԱՆ ներկայացուցիչ«Եթե ինչ-որ մեկը դիմի և օրինական լինի ամեն ինչ և դրա մեջ չլինի հասարակությանը վնասող որևէ տարր, ապա կգրանցվի, չնայած ես էլ կողմ չեմ դրա գրանցմանը»,- նշեց Էդիկ Մարգարյանը:
15:56 • 31.07.12Գլենդելում հայի են ձերբակալել` անչափահասի ծեծելու համարԱրմեն Ուրուտյանն ասել է, որ ինքը աղմուկ է լսել իր տան մոտակայքում և մարդկանց ասել է, որ լուռ մնան: Իսկ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդը հայհոյել է իրեն:
15:50 • 31.07.12Սերժ Սարգսյանը Լոնդոնում մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած ընդունելությանըՀանդիպմանը նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի:
15:42 • 31.07.12Բարենցի ծովի հատակին խաչ է տեղադրվել` ի հիշատակ «Կուրսկ»-ի ծովագնացներիԱտոմային սուզանավը Բարենցի ծովում խորտակվել էր 2000թ.-ի օգոստոսի 12-ին, Սևերոմորսկից 175 կմ հեռավորության ու 108 մ խորության վրա: Անձնակազմի բոլոր 118 անդամները զոհվել են:
15:29 • 31.07.12Ռուսաստանն ամենից շատ է զգում ԼՂ խնդրի սրությունը. Ադրբեջանում ՌԴ դեսպան«Պուտինը լավ գիտի այս խնդիրը, քաջ գիտակցում է և’ Ռուսաստանի հնարավորությունները, և’ պատասխանատվությունն այս հարցում»,- նշել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը:
14:49 • 31.07.12Ռուսական «Գազպրոմը»՝ աշխարհի ամենաեկամտաբեր ընկերություն. Forbes-ը հրապարակել է նոր զեկույցForbes-ը հրապարակել է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունների ցուցակը, որում առաջին եռյակը բաշխվել է ռուսական, ամերիկյան և չինական ընկերությունների միջև:
14:19 • 31.07.12Վերջին օրերին սիրիահայերի մոտ ընկճվածություն է նկատվում. Սուրեն ՄանուկյանՀայաստանն ամեն օր պարտավոր է անդրադառնալ սիրիահայության խնդրին, պատվիրակություններ ուղարկել Սիրիա, որպեսզի հայ համայնքը զգա, որ հայրենիքն իր թիկունքում է, ասում է Սուրեն Մանուկյանը:
14:04 • 31.07.12Իր «դերից դժգոհ» շնաձուկը գողացել է ջրասույզի 15 հազար դոլարանոց տեսախցիկը (տեսանյութ)Միայն երկար ժամանակ շնաձկանը հետևելուց հետո Ջիմին հաջողվել է ետ ստանալ իր տեսախցիկը, այլ էլ այն պատճառով, որ կենդանին հոգնել է այն պահելուց և պարզապես վայր է գցել սարքը:
13:48 • 31.07.12Ադրբեջանի տարածքում 1800 տարվա վաղեմության զրադաշտական գերեզմաններ են հայտնաբերվելՉնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ այդ տարածքներում արդեն այդ ժամանակաշրջանին պատկանող բնակավայրեր և մշակութային կոթողներ էին հայտնաբերվել, սակայն գերեզմաններ հայտնաբերվում են առաջին անգամ:
13:39 • 31.07.12Հնդկաստանի կեսն առանց էլեկտրականության է մնացելԱյս էլեկտրախափանումը հաջորդել է նախօրեի մեկ այլ խոշոր հոսանքազրկման, որի հետևանքով Հնդկաստանի 8 նահանգ զրկվել էր էլեկտրամատակարարումից:
13:35 • 31.07.12Գնա՞լ, թե՞ մնալ. ռուսները խորհում են արտագաղթի մասին.WPՌուսաստանի գործարար էլիտան անշարժ գույք է գնում Լոնդոնում ու Նյու Յորքում, իսկ ռուս գիտնականները մեկնում են Արևմուտք` լավ պայմաններով աշխատանք գտնելու:«Ռուսաստանում պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտ կա»
13:30 • 31.07.12Կրոնական կրթության խնդիրները հայաստանյան դպրոցներում. քննարկում«Գործող դասագրքերում խնդրահարույց է ոչ միայն բովանդակությունը՝ կապված կրոնական հանդուրժողականության սկզբունքի հետ, այլև պատմական փաստերը»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
13:13 • 31.07.12Աշխարհի առաջին լուսանկարը կցուցադրվի ԳերմանիայումԼուսանկարն արվել է աշխարհի ամենառաջին լուսանկարիչներից մեկի` Նիցեֆոր Նյեպսի կողմից, որը վերջին անգամ ցուցադրվել է 1898թ.-ին Լոնդոնում: Այնուհետև լուսանկարը մոռացության է մատնվել շուրջ 50 տարի:
