Իրադարձային
-ից
-ը
10:09 • 02.07.12ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն ՀովհաննիսյանըՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը, այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից։
09:39 • 02.07.12Կիպրոսն ստանձնել է ԵՄ նախագահությունը. Թուրքիան սպառնում է բոյկոտելԿիպրոսի համար նախագահությունը խնդրահարույց է լինելու նաև այն առումով, որ ԵՄ-ն խոր տնտեսական ճգնաժամ է ապրում: Մյուս գլխավոր խնդիրը Կիպրոսի հիմնահարցի անորոշությունն է։
09:22 • 02.07.12Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 2000 մարդ է տարհանվելԻսպանիայի Վալենսիա քաղաքի մոտակայքում, երկու տարբեր վայրերում բռնկված անտառային հրդեհները դեռևս հնարավոր չի եղել վերահսկողության տակ վերցնել:
20:43 • 01.07.12«Մերսեդեսը» Երևան–Սևան ճանապարհին բախվել է պատին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)հիվանդանոց տեղափոխվածներն են Աբովյանի 3–րդ միկրոշրջանի բնակիչներ 35–ամյա Արամ Հարությունյանը, 3–ամյա Լևոն Հարևությունյանը, 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Բալյանը, 32–ամյա Կարեն Ազատյանը։
19:53 • 01.07.12Բելգիայում և Գերմանիայում հետմահու արդարացրել են կախարդներին և վհուկներինՔաղաքապետարանը նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կազմակերպելու է «կախարդների տոն»:
18:38 • 01.07.12Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո Մուբարաքի վիճակը վատացել էՀիվանդանոցում գտնվող 84-ամյա Մուբարաքը, լսելով Մուրսիին ուղեկցող ոստիկանական մեքենաների ազդանշանները և իմանալով նրա երդմնակալության մասին, բժիշկներից պահանջել է միացնել հեռուստացույցը:
17:52 • 01.07.1275-ամյա հնդիկի աչքից բժիշկները հանել են մոտ 13 սմ-ոց ճիճուԱրտառոց դեպքը տեղի է ունեցել Բոմբեյի Fortis հիվանդանոցում, որտեղ բժիշկների օգնությանն էր դիմել Կրիշնամուրտի ազգանվամբ 75-ամյա մի հնդիկ` դժգոհելով ակնախնձորակի շուրջ կարմրությունից ու քորից:
17:00 • 01.07.12Քենիայում եկեղեցիների վրա կատարված հարձակումների զոհերի թիվը հասել է 16-իՈստիկանության տվյալներով` ծայրահեղականների հարձակմանն են ենթարկվել կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները: Ահաբեկիչները նռնակներ են նետել երկու եկեղեցիների այցելուների ուղղությամբ:
16:16 • 01.07.12Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվածԲարաք Օբաման, ով այժմ գտնվում է Մերիլենդ նահանգի Քեմփ-Դևիդում գտնվող իր կեցավայրում, հեռախոսով քննարկել է իրավիճակը տարերքից առավել տուժած նահանգների ղեկավարության հետ:
15:22 • 01.07.12Իրանը կոչ է անում ՕՊԵԿ-ին արտահերթ նիստ հրավիրելՕՊԵԿ-ը որոշել է, որ բարելի դիմաց 100 դոլարից պակաս գինը հասել է «կրիտիկական մակարդակի», այդ իսկ պատճառով անհրաժեշտ է արտահերթ նիստ անցկացնել` չսպասելով դեկտեմբերին կայանալիք նիստին:
14:10 • 01.07.12Մեքսիկայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ ենՆախագահից զատ, մեքսիկացիները պետք է ընտրեն պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների անդամների, մի շարք նահանգների նահանգապետերի ու Մեխիկոյի քաղաքապետին:
12:55 • 01.07.12Հրաձգություն Կոլորադոյում` Բեթմենի պրեմիերայի ժամանակ.12 զոհԸստ ոստիկանության տվյալների` հրաձգության մեջ կասկածվողն արդեն ձերբակալվել է, մինչդեռ հայտնի չէ , թե կա՞ն արդյոք այլ ներգրավվածներ հանցագործության մեջ:
12:15 • 01.07.12Կոլումբիայում հրաբխի ժայթքման պատճառով սկսվել է բնակիչների տարհանումը, այդ թվում՝ Արմենիայից«Ամենագլխավորն այն է, որ բնակիչները հետևեն փրկարարների բոլոր հրահանգներին»,- ասել է փրկարար ծառայության ղեկավարը` հավելելով, որ նույնքան կարևոր է բնակչության շրջանում խուճապ թույլ չտալը:
11:04 • 01.07.12Ֆրանսիայում գիշերային ակումբից վտարված այցելուն վրեժխնդիր է եղել` սպանելով 2 անձիՄահացել է հանդերձարանի աշխատակցուհին ու այցելուներից մեկը: Հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Մարդասպանը դեպքի վայրից փախուստի է դիմել ավտոմեքենայով:
10:29 • 01.07.12Իսլանդիայի նախագահը վերընտրվել է պաշտոնում 5-րդ անգամՆախնական տվյալներով` Գրիմսոնի օգտին քվեարկել է ընտրողների 52.5%-ը: Գործող նախագահի մրցակիցն է եղել 37-ամյա լրագրողուհի Տորա Առնորսդոթիրը, ով հավաքել է 33.2% ձայն և արդեն ընդունել է իր պարտությունը:
