Իրադարձային
-ից
-ը
09:29 • 01.07.12ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը (լուսանկարներ, տեսանյութ)Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղքացուն:
05:14 • 01.07.12Սիրիայում անցումային կառավարություն պետք է ստեղծվի«Առանցքային քայլերը ենթադրում են անցումային կառավարական մարմին ստեղծում, որը կարող է համապատասխան միջավայր ստեղծել», - ասել է Անանը:
04:03 • 01.07.12Սիրիայի բանակը հետ է գրավել Դումա քաղաքըՄի քանի օր շարունակ կառավարական զորքերը շրջափակել էին Դուման և հրետակոծման էին ենթարկում: Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստների խոսքով, հրետակոծման հետևանքով տասնյակ զոհեր կան:
03:40 • 01.07.12Ռուսաստանը պատրաստ է իր տեղեկությունները տրամադրել Սիրիայի կողմից ոչնչացված թուրքական ինքնաթիռի վերաբերյալՄիևնույն ժամանակ ՌԴ նախարարը շեշտել է, որ միջադեպի հետաքննման և հետևությունների ձևակերպման հիմնական աշխատանքը պետք է իրականացնեն դրա անմիջական մասնակիցները Թուրքիան և Սիրիան:
03:08 • 01.07.12Եգիպտոսը ջանք չի խնայի Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում. ՄուրսիՄուրսին խոստացել է, որ Եգիպտոսը չի զբաղվի «հեղափոխությունների արտահանմամբ», սակայն նաև թույլ չի տա արտաքին միջամտություն իր ներքին գործերին:
01:25 • 01.07.12Չարենց, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում «ՄիթսուբիշիՊաջերոն» բախվել է խանութի ապակե պատին. կա 1 վիրավոր (լուսանկարներ)«Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 31 ՏՏ 799 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենց,Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակե պատին:
00:58 • 01.07.1220-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրիով» վրաերթի է ենթարկել երիտասարդին, այնուհետև բախվել «Մերսեդես»-ին և «Լեքսուս»-ին (ֆոտո, վիդեո)Գ. Շամշյանը հայտնում է, որ վրարեթի ենթարկվածին դեպքի վայրից շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
23:59 • 30.06.12Վիշտ և ցասում. «Հարսնաքարի» մոտ կայացավ մոմավառության ակցիան (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացված)Բուժքույր Նազիկը «Հարսնաքար» ռեստորանի մոտ «Ես Վահե Ավետյան եմ» պաստառը ձեռքին արտասվում էր, քանի որ վերհիշում էր, թե ինչպես է ռազմի դաշտում՝ 1992թ-ին ծանոթացել բժիշկ Վահեի հետ:
23:11 • 30.06.12Audi R8 e-tron էլեկտրական սուպերմեքենան Նյուրբուրգրինգի նոր համաշխարային ռեկորդ է սահմանել (տեսանյութեր, լուսանկարներ)Audi-ի սուպերմեքենան համալրված է երկու էլեկտրաշարժիչներով գումարային 308 ձիաուժ հզորությամբ, շարժիչները 820 Նմ ոլորող մոմենտ են զարգացնում, 0-100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 4,6 վայրկյանոում:
22:28 • 30.06.12Մեծ Բրիտանիայի բանկային համակարգը ստուգման կենթարկենՄիացյալ թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ բացահայտված չարաշահումները վկայում են բրիտանական ամբողջ ֆինանսական համակարգի թերիության մասին:
20:46 • 30.06.12Սաուդյան Արաբիայում «կարգազանց» դրիֆթերին կպատժեն գլխատմամբ (տեսանյութ)Reuters-ը հիշեցնում է, որ 2005թ. ՌԾՈւ-ի սպայի նկատմամբ նմանատիպ դատավճիռը բողոքարկման արդյունքում մեղմվեց: Նա մտրակի 3000 հարված ստացավ և 20 տարի ազատազրկում:
20:20 • 30.06.12Եգիպտոսի բանակը այլևս երկիրը չի ղեկավարում. Եգիպտոսի նախագահ«Ռազմական ղեկավարությունը կատարել է իր խոստումը և, հետևելով ժողովրդի ցանկությանը, չի շարունակի իշխանությունը իր ձեռքերում պահել», - ասել է Մուրսին, հանդես գալով Կահիրեի համալսարանում:
20:15 • 30.06.12Սաակաշվիլին փոխել է երկրի վարչապետին, այժմ կառավարությունը կղեկավարի ՆԳՆ ղեկավար ՄերաբիշվիլինՄերաբիշվիլին Սաակաշվիլիի թիմի առանցքային գործիչներից է: Սաակաշվիլին նոր վարչապետի նշանակման վերաբերյալ որոշումը ընդունել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ:
19:55 • 30.06.12Արագածոտնում «ՊԱԶ»-ը կողաշրջվել է, 14 հոգի, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)«ՊԱԶ» մակնիշի 27 ԼՕ 925 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
19:33 • 30.06.12Առողջապահության նախարարը ցավակցել է Վահե Ավետյանի հարազատներինՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:
