Իրադարձային
-ից
-ը
11:52 • 30.06.12Սերժ Սարգսյանը Կիևում կդիտի «Եվրո-2012»-ի եզրափակիչըՍերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով վաղը՝ հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ:
11:40 • 30.06.12«Զվարթնոցի» աշխատակիցը բռնվել է հավելյալ քաշի համար կաշառք պահանջելու գործով«Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, 1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել և ստացել է 15.000 դրամ:
11:35 • 30.06.12Կաշառք վերցնելու փաստով մերկացվել են ՍՊԸ տնօրենն ու Քաղաքաշինության նախարարության պաշտոնյանՄիջոցառումների իրականացման ընթացքում՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի իր ամառանոցում 150.000 դրամ առևտրային կաշառք վերցնելու փաստով մերկացվել է ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղ.-ն:
11:16 • 30.06.12Չինաստանում սողանքի և երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներՉինաստանի մեկ այլ` Սինձյան-Ույգուրի ինքնավար մարզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 17 մարդ է տուժել: Աղետի վայր փրկարարական ջոկատներ են ուղարկվել:
11:11 • 30.06.12Պարագվայի անդամակցությունը ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին դադարեցվել էՍակայն երկրի դուրս հանումը ՄԵՐԿՈՍՈՒՐ-ից չի ենթադրում, որ Պարագվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու, քանի որ դրանք ըստ Արգենտինայի նախագահ Քրիստինա Քրիշների`«կվնասեն միայն ժողովրդին»:
10:58 • 30.06.12Բրիտանացի մարզիկը շփոթել է չվերթն ու Ֆրանսիայի փոխարեն մեկնել է ՇվեդիաԱվիաընկերությունից բացատրել են, որ թյուրիմացության պատճառ է դարձել մի կին, ով երթևեկելիս է եղել երեխայի հետ ու նրա անցատոմսը չի ստուգվել: Աշխատակիցները չեն նկատել որ ինքնաթիռում ավելորդ ուղևոր կա:
10:35 • 30.06.12Նյու Յորքում Յուրի Գագարինի հուշարձանը կկանգնեցվիՆշվում է, որ Գագարինի կիսանդրին ամերիկյան թանգարանին է նվիրաբերել ռուս գործարարներից մեկը: Հուշարձանը կկանգնեցվի «Սպուտնիկ 1» արբանյակի կողքին:
10:18 • 30.06.12Մոսկվայում 91-ամյա թոշակառուից 1.6 մլն ռուբլի են գողացել«Ստարոկաչալսկի փողոցում անհայտ անձը հարվածել է 91-ամյա կնոջ գլխին և գողացել վերջինի պայուսակը»,- հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
10:16 • 30.06.12Պայթյուն և հրդեհ Երևանում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (լուսանկարներ, տեսանյութ)ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Հրդեհի բարդությունը գնահատվում է «Բիս-1» աստիճանի»:
01:43 • 30.06.12Բունդեսթագը «կանաչ լույս» տվեց Գերմանիայի մասնակցությունը ԵՄ բյուջետային պակտինԵվրոպական կայունացման մեխանիզմի ընդհանուր ծավալը կկազմի 700 մլրդ դոլար, որից 620 միլիարդը` եվրոպական երկրների երաշխիքներով, իսկ 80 մլրդը` եվրոգոտու պետությունների ներդրումներն են:
01:13 • 30.06.12Այ ժողովուրդ, չի կարելի լռել, չի կարելի. Facebook-ում ակտիվորեն քննարկվում է Վահե Ավետյանի մահվան լուրըFacebook-ում ստեղծվում են նաև տարբեր խմբեր, որոնցում հիմնականում քննարկվում են տեղի ունեցածին ինչ-որ ձևով արձագանքելու միջոցներ:
00:47 • 30.06.12Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել«Ես շատ ոգևորված եմ: Այս լուրը ինձ հայտնել են համերգից կես ժամ առաջ: Ես տղա ունեմ» - ասել է Կիրկորովը՝ բուռն ծափահարությունների ներքո:
00:22 • 30.06.12Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամումԵրեք երեխաների մայր և երկու թոռների տատիկ Փելֆրին պատրաստվում է հաղթահարել իր նախորդ ռեկորդը և 166 կմ ջրային տարածությունը լողալով հաղթահարել 50 ժամում:
23:47 • 29.06.12Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 40 մարդ. միլիոնավոր մարդիկ լքել են տներըՎերջին 10 տարիների ամենասարսափելի ջրհեղեղի պատճառը մի քանի շաբաթ անդադար տեղացող մուսոնային անձրևներն են, որոնք տեղացել են Հնդկաստան մի շարք նահանգներում:
23:37 • 29.06.12Google Docs-ը այժմ կարելի է օգտագործել օֆլայն տարբերակովՍակայն օֆլայն աշխատելու հնարավորությունը հասանելի է միայն Chrome բրաուզերի օգտատերերին, իսկ նման կերպ աշխատել հնարավոր է միայն տեքստային փաստաթղթերի և աղյուսակների հետ:
