Google Docs-ը այժմ կարելի է օգտագործել օֆլայն տարբերակով
Փաստաթղթերի ստեղծման, պահման և մշակման Google Docs ծառայությունը այժմ կարող է աշխատել նաև օֆլայն ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս ֆայլերի հետ աշխատել առանց համացանցին միացած լինելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում կատարելով ընկերության ներկայացուցիչների հայտարարությանը:
Google-ի ներկայացուցիչները պնդում են, որ օգտատերերը այսուհետ կարող են ստեղծել և խմբագրել փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում մեկնաբանություններ գրել առանց համացանցի մատչումի: Բոլոր իրականացված փոփոխությունները ավտոմատ կերպով կհամակցվեն, երբ օգտատերը միանա համացանցին:
Սակայն օֆլայն աշխատելու հնարավորությունը հասանելի է միայն Chrome բրաուզերի օգտատերերին, իսկ նման կերպ աշխատել հնարավոր է միայն տեքստային փաստաթղթերի և աղյուսակների հետ:










