Audi R8 e-tron էլեկտրական սուպերմեքենան Նյուրբուրգրինգի նոր համաշխարային ռեկորդ է սահմանել (տեսանյութեր, լուսանկարներ)
Audi R8 e-tron կուպեն Նյուրբուրգրինգի նոր համաշխարային ռեկորդ է սահմանել սերիական էլեկտրոմեքենաների շարքում: Ավտոմեքենան հայտնի արշավորդ Մարկուս Վինկելխոկի կառավարմամբ 20.8 կմ երկարությամբ բարդ վազքուղին անցել է 8 րոպե 9,099 վայրկյան ժամանակահատվածում, հաղորդում է Motor.ru-ն:
Audi-ի սուպերմեքենան համալրված է երկու էլեկտրաշարժիչներով՝ ընդհանուր 308 ձիաուժ հզորությամբ: Սակայն այդ շարժիչները միասին 820 Նմ ոլորող մոմենտ են զարգացնում:
R8 e-tron-ի կրող կոնստրուկցիաների թեթևացման նպատակով դրանք հիմնականում ալիումինից են և ուժեղացված են ածխածնամանրաթելային էլեմենտներով:
Մինչև 100 կմ/ժ արագություն սուպերմեքենան կարող է զարգացնել 4,6 վայրկյանում: Առավելագույն արագությունը 200 կմ/ժ-ով է սահմանափակված էլեկտրոնիկայի միջոցով, իսկ մեկ լիցքավորմամբ ընթացային պաշարը 215 կմ է:
Ռեկորդի սահմանման համար առավելագույն արագության սահմանափակումը մի փոքր տեղաշարժվել էր` հասցվելով 250 կմ/ժ-ի:
Սերիական 200 կմ/ժ սահմանափակմամբ ավտոմեքենայով նույն արշավորդը նույն Նյուրբուրգրինգի վազքուղին անցել է 8 րոպե 26.096 վայրկյան արդյունքով:
Եվրոպական շուկայում Audi R8 e-tron սուպերմեքենայի վաճառքը պետք է սկսի տարեվերջին:










