Իրադարձային
-ից
-ը
00:20 • 29.06.12ՄՏՍ-ի ուզբեկական «դստերը» 1,27 մլն դոլարի հարկային պարտավորություններ են ներկայացրելԸնկերության մենեջերական կազմի ձերբակալությունը և բնօրինակ փաստաթղթերի առգրավումը խոչընդոտում է «Ուզդունռոբիտա»-ի օպերացիոն աշխատանքը, մասնավորապես, օպերատորը չի կարողանում վճարային քարտեր պատվիրել:
23:44 • 28.06.12Հանուն Քլինթոնի այցի կոտրել են Լատվիայի կառավարության շենքի դռներըԼատվիայի կառավարության աշխատակիցները ստիպված արագ կերպով, լինգերով ապամոնտաժել են դռները, քանի որ դրանք հնարավոր չէր ամբողջությամբ բացել:
23:35 • 28.06.12Տավուշում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2 ամսական աղջկա 20-ամյա մայրըՆա իր ամուսնու երկրորդ կինն էր, և նրանց ընտանիքը գտնվում էր սոցիալապես անապահով վիճակում: Ա. Մելիքյանը հաճախ դժգոհել է այդ վիճակից, և իր դժգոհել է նաև Աստծու հանդեպ ու հոգևոր բնույթի գրառումներ արել:
23:09 • 28.06.12Թուրքական բանջարեղենի և մրգերի մուտքը ռուսական շուկա կարող է արգելվելՆշվում է, որ վարակակիր արտադրանքը ուղեկցվում էր Թուրքիայի համապատասխան գերատեսչության տրամադրած հավաստագրերով, որոնք երաշխավորում են ապրանքի համապատասխանությունը միջազգային սանիտարական պահանջներին:
22:20 • 28.06.12Շիրակի մարզում «ՎԱԶ 2107»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային և փորձել ծլկել, բայց նրան չի հաջողվել (լուսանկարներ)Վրաերթից հետո վարորդը 16-ամյա տղային իր ավտոմեքենայով տեղափոխել Տուֆաշեն գյուղի սկզբնամաս, իջեցրել ավտոմեքենայից և հեռացել:
21:53 • 28.06.1215 տարի Եգիպտոսի նախկին նախարարին՝ Իսրայելին ցածր գնով գազ վաճառելու համարԵգիպտական դատախազության պնդմամբ, շուկայականից ցածր գնով Իսրայելին գազ արտահանելու հետևանքով Եգիպտոսին մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է հասցվել:
21:31 • 28.06.12«Սպայկան» դադարեցնում է ծիրանի և կեռասի մթերումները«Ներկայումս պետական ատյանների հետ բանակցություններ են ընթանում շրջանառու միջոցները հրատապ կերպով համալրելու վերաբերյալ»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
21:08 • 28.06.12Լոնդոնը Բրյուսելին երբեք թույլ չի տա վերահսկել բրիտանական բանկերը. Դևիդ Քեմերոն«Նույնիսկ խոսք անգամ լինել չի կարող Բրյուսելին բրիտանական ֆինանսական կառույցները վերահսկելու իրավունք տրամադրելու մասին», - նշել է նա:
20:28 • 28.06.12Ոստիկանության երեք աշխատակիցներ հեռացվել են համակարգից՝ եկեղեցու պահակին ծեծելու համար. նրանցից երկուսը ձերբակալվել ենՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել երկու մայոր և մեկ սերժանտ, նրանցից երկուսը ձերբակալվել են:
19:04 • 28.06.12Պակիստանում ականի պայթյունից առնվազն 7 զինվորական է զոհվելԻրավապահ մարմինների տեղեկացմամբ` ահաբեկչության կազմակերպիչները կարող են «Պակիստանի Տալիբների շարժման» խմբավորման ներկայացուցիչները լինել:
18:57 • 28.06.12Ադրբեջանական սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ ՍարգսյանԲրյուսելում ՀՀ նախագահը անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությանը՝ նշելով, որ ...
18:25 • 28.06.12Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-իցՎերջին տարիներին Ուզբեկստանը ցուցադրաբար հրաժարվել է ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել կազմակերպության այլ անդամների համար:
18:00 • 28.06.12Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով դոնորների համաժողովը կանցկացվի նախագահական ընտրություններից հետո«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»,- ասել է Եվրամիության պաշտոնյան:
17:57 • 28.06.12Կարաչիջին արդարացրել են ցեղասպանության վերաբերյալ 2 մեղադրանքներից մեկովՓաստաբանները նշել են, որ 1992 թ.-ին Բոսնիա և Հերցեգովինայում սերբերի կողմից ցեղասպանություն չի իրականացվել, ուստի Կարաչիջին մեղադրելու համար բավարար փաստեր չկան:
17:49 • 28.06.12«ԶիԼ»-ը «Միշկա» բյուջետային մեքենան կթողարկի (լուսանկարներ)Ավելացնենք, որ ռուսական նոր «արջուկի» «Ունիվերսալ» մոդելը կվաճառվի մոտ 6 հազ դոլարով, «Պիկապ ֆուրգոն»-ը` 5 հազ, իսկ հաշմանդամների համար նախատեսված տարբերակը` 6.5 հազ դոլարով:
