«ԶիԼ»-ը «Միշկա» բյուջետային մեքենան կթողարկի (լուսանկարներ)
Մոսկովյան «ԶիԼ» ավտոգործարանը «Միշկա» անունով էժան մեքենանաերի փորձնական խմբաքանակ կթողարկի, տեղկացնում է motor.ru կայքը:
Նախատեսված է, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարտադրվի 150 «Ունիվերսալ» և 100 «Պիկապ ֆուրգոն» տեսակի «Միշկա»: Նշվում է, որ երկու տեսակի «արջուկներն» էլ համապատասխանում են «Եվրո-3» բնապահպանական չափանիշներին:
Մեքենայի հիմնամասը պատրաաստված կլինի պողպատի խառնուրդից, որին կցված կլինի պոլիմերային թափքը: «Միշկա»-ն կունենա չորս մխոցային 1.3լ աշխատանքային ծավալով և 70 ձիաուժ հզորությամբ «ԶԱԶ» մակնիշի շարժիչ, իսկ առավելագույն արագությունը կհասնի 155կմ/ժ-ի: 100 կմ անցնելու համար մեքենան կծախսի 5.8լ բենզին:
Ընկերությունից վստահեցրել են, որ օրեցօր մեքենայի պատվերներն աճում են, սակայն այս պահի դրությամբ գրանցվել է մոտ 1000 պատվեր:
Ավելացնենք, որ ռուսական նոր «արջուկի» «Ունիվերսալ» մոդելը կվաճառվի մոտ 6 հազ դոլարով, «Պիկապ ֆուրգոն»-ը` 5 հազ, իսկ հաշմանդամների համար նախատեսված տարբերակը` 6.5 հազ դոլարով:










