Իրադարձային
-ից
-ը
10:51 • 25.06.12Հայուհի նախարար՝ Սիրիայի նոր կառավարությունումՍարգիսը հայուհի է՝ «սերում է Սիրիայի հայկական համայնքից»: Ծնվել է 1962-ին, Հալեպում, մասնագիտությամբ քիմիկոս է, գիտությունների թեկնածու, աշխատել է Հալեպի համալսարանում:
10:40 • 25.06.12Եգիպտացին ծեծելով սպանել է հղի կնոջը Մուրսիին չընտրելու պատճառովԸստ ոստիկանության տվյալների` զույգի միջև բռնկված նախնական վեճը վերածվել դաժան բռնության, ինչի հետևանքով հղի կինը ստացած ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
10:27 • 25.06.12Սիրիայիում հայազգի զինծառայող է զոհվելՍիրիական բանակում դարձյալ հայազգի զինծառայող է զոհվել: Տարածված տեղեկությունների համաձայն` զոհվողը 1992 թ-ին ծնված Ջալալ Մելքունն է: Նա ծնունդով Սիրիայի Հասաքե նահանգից է և զոհվել է Հոմս քաղաքի մոտ:
10:21 • 25.06.12Կոլորադոյում մոլեգնող հրդեհի հետևանքով 11 հազար մարդ է տարհանվելՀրշեջների գործն էլ ավելի են բարդացնում անբարենպաստ եղանակային պայմանները` ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը, որոնք խթանում են կրակի տարածումը:
10:04 • 25.06.12Ռուսաստանում երիտասարդը 12-րդ հարկից նետել է ընկերուհունՀարևանները տեսել են, թե ինչպես է Ալեքսանդրը Սվետային բռնի ուժով դուրս բերում տաքսուց, որից հետո տանում իր բնակարան: Մի քանի րոպե անց արդեն տեղի է ունեցել ճակատագրական դեպքը:
09:57 • 25.06.12Մեքսիկայում նախագահի թեկնածուին սատարողները զոհվել են ավտոբուսի վթարիցՈւղևորների մեծ մասը եղել է Մեքսիկայի Աշխատավորական կուսակցության շապիկներով, ենթադրաբար՝ այդ կուսակցությունից նախագահության թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կողմնակիցներ:
09:53 • 25.06.12ԱՄՆ դատարանը մեղմել է երեխայի պատիժը` նրա մազերը կտրելու դիմացՆահանգի օրենքներով դատավորն իրավունք ունի իր հայեցողությամբ ոչ սովորական պատիժներ սահմանել դեռահասների համար, եթե այն կարող է փոխել նրանց վարքը դեպի լավը:
09:45 • 25.06.12Կառավարությանն ընդդիմախոսելը տպավորիչ է, բայց ոչ նորություն. Արմեն Մարտիրոսյան«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը համաձայն է, որ Կառավարության գործունեության ծրագրին դեմ արտահայտվող 4 խմբակցությունների ելույթները «թվաքանակի առումով՝ տպավորիչ էին»:
09:34 • 25.06.12Ուկրաինայում թոշակառուն պատահմամբ սպանել է իր տան վարձակալ ուսանողուհունՏանտիրուհին դեռևս հոկտեմբերին տունը տաք պահելու համար լաթեր է դրել լոգարանի օդանցքերում, ինչի պատճառով լոգարանի գազատաքացուցիչի այրման բոլոր նոյւթերը լցվել են փակ տարածք:
08:59 • 25.06.12Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղելԹուրքական կողմը տեղեկացրել է նաև, որ արտգործնախարար Դովութօղլուն միջադեպի վերաբերյալ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
00:45 • 25.06.12«Բոկո Հարամ»-ի գրոհայինները Նիգերիայում հարձակվել են բանտի վրա և ազատ արձակել իրենց 40 կողմնակիցներին«Մեր մարդիկ ժամանել են գրոհի վայր և փորձել են ձերբակալել փախուստի դիմած կալանավորներին և գրոհայիններին, սակայն դեռ դա հնարավոր չի անել», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Պատրիկ Էգբունիվը:
23:23 • 24.06.12Ռուսաստանում մանկահասակ որդիներին 15-րդ հարկից ցած նետելու միջոցով սպանած կինը ասել է, թե նրանք իրեն զզվեցրել էին (լուսանկարներ)«Որպես կասկածյալ հարցաքննված Ռյաբկովան բացատրել է, թե երեխաները իրեն զզվեցրել են, այդ պատճառով նա որոշել է ձերբազատվել իրենցից», - նշել է ՌՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
23:13 • 24.06.12Եգիպտոսի ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսին լքել է իսլամիստական շարժման և կուսակցության շարքերըԱՄՆ-ում կրթություն ստացած Մուրսին նման կերպ կատարել է իր ծրագրային խոստումը` դառնալ «բոլոր եգիպտացիների նախագահը» և լքել է իսլամիստների ասոցիացիայի շարքերը:
23:05 • 24.06.12Համակարգչային նոր վիրուսը տպիչ սարքի թուղթն է «ուտում»Փորձագետները այն դասել են բարդ բեքկոդերի շարքին, որոնք ինքնին վնաս չեն հասցնում, սակայն այլ ավելի վնասակար վիրուսային ծրագրերի ներթափանցման խողովակ են հանդիսանում:
22:59 • 24.06.12Need for Speed-ի մոտիվներով կինոնկարը էկրանին կհայտնվի 2014 թվականինՖիլմի ռեժիսորը Սքոթ Վոն է, ում մինչ որս նկարած միակ ֆիլմնը «Արիության օրենք» կամ «Act of Valor» ֆիլմն է, որը վարձույթի է հանվել 2012 թ. փետրվարին, իսկ նախագծի սցենարիստ է նշանակվել Ջոն Գեյթինսը:
