Իրադարձային
-ից
-ը
13:37 • 19.06.12Հրաժարվեք ձմռանն օգտագործվող սննդից և շատ հեղուկ օգտագործեք. խորհուրդ է տալիս ինֆեկցիոնիստը«Ամռան ուտեստը պետք է տարբերվի ձմռան ուտելիքից. միս ավելի քիչ օգտագործել, ավելի շատ ուտել բանջարեղեն, միրգ, մածուն, կարելի է նաև մի փոքր հում կաթ, որոնք քիչ ճարպեր են պարունակում»,- ասաց Արա Ասոյանը:
13:28 • 19.06.12Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը Սիրիայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն. «Ալ Արաբիա»Հաղորդագրության համաձայն` դրանք կլինեն Մերձավոր Արևելքի ամենախոշոր զորավարժությունները, որոնց կմասնակցեն մոտ 90 հազ ռազմաօդային, ռազմածովային ու ցամաքային ուժերի ներկայացուցիչներ:
13:22 • 19.06.12Երևանի ու Բաքվի փարիզյան գաղտնիքները. Независимая газета«Հայ- ադրբեջանական իրականության պայմաններում ոչ մի ձևաչափի ու տրամաբանության մեջ չի տեղավորվում «տարածաքային ամբողջականություն» և «ազգերի ինքնորոշում» սկզբունքների համատեղելիությունը»,- գրում է թերթը:
13:15 • 19.06.12Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Լոս-Կաբոսում ԼՂ վերաբերյալ ընդունված հայտարարության կապակցությամբՄենք ևս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել հունիսի 24-ին [...]
13:06 • 19.06.12Հայաստանում կա ոռոգման ենթակա 155 հազար հեկտար հողատարածք. Ադիբեկ ՂազարյանՆման քանակի ջրի բացթողումը չի ազդի Սևանա լճի էկոհամակարգի վրա.Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Ադիբեկ Ղազարյանը:
12:36 • 19.06.12Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են իրավիճակը ԿովկասումՀանդիպման ընթացում կողմերը քննարկել են իրավիճակը Կովկասում: Խոսվել է նաև սիրիական ճգնաժամի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին:
12:20 • 19.06.12Արտաշատում 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը սպանելու դիտավորությամբ կրակել է 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրաԳ. Շամշյանը հայտնում է, որ հրազենային վնասվածք ստացած Մ. Մանուկյանը այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչի որոշմամբ Հ. Գրիգորյանը ձերբակալվել է:
12:03 • 19.06.12Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե ոչ մի հայ ռազմագերի չունեն, իսկ հայկական կողմը պնդում է՝ նրանք 90-նն են«Կան հավաստի տեղեկություններ, որ տարբեր ժամանակներից մեծ թվով հայ գերիներ ու պատանդներ են պահվում Ադրբեջանում՝ գերության մեջ՝ իրենց կամքին հակառակ»,- ասաց Արմեն Կապրիելյանը:
11:37 • 19.06.12Ցեղասպանության ժառանգներին տրվելիք մոտ 2,2 ԱՄՆ դոլար փոխհատուցումը կբաշխվի 100 դիմումատուի միջև. փաստաբանԴատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: ինչը վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:
11:27 • 19.06.12Ռումինիայի վարչապետը կասկածվում է գրագողության մեջՀոդվածում նշվում է, որ Պոնտայի կողմից 2003թ.-ին Բուխարեստի համալսարանում պաշտպանված դոկտորական ատենախոսության կեսից ավելին վերցված է այլ աղբյուրներից` առանց դրանց անունների հիշատակման:
11:10 • 19.06.12Իսրայելցիները Արևմտյան ափում մզկիթ են հրկիզել՝ որպես «պատերազմի սկիզբ»Արևմտյան ափում իսրայելական կացարանների քանդման որոշմանն ի պատասխան իսրայելցիները պաղեստինյան մզկիթ են հրկիզել:
10:48 • 19.06.12ԼՂՀ-ում քննարկվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցըՀատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:
10:41 • 19.06.12ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի շփման գծումՂարաբաղյան կողմից մշտադիտարկում կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Անթալ Հերդիչը:
10:30 • 19.06.12«Հարսնաքար» ռեստորանից գանգուղեղային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Վահե Ավետյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանրՎահե Ավետյանը նախօրեին ևս մեկ անգամ ենթարկվել է վիրահատության և գտնվում է կոմայի մեջ: «Ինչ ասեմ, շատ վատ է»,- հոսպիտալի ընդունարանից Tert.am-ին հայտնեց որպես բուժքույր ներկայացած անձը:
10:08 • 19.06.12Ռուսաստանում գծերից դուրս է եկել 11 վագոնԱԻՆ տվյալներով` շրջվել են սառեցնող ու մետաղ տեղափոխող վագոններ: Գնացքի անձնակազմի մեկ անդամ ստացել է մարմնական վնասվածքներ:
