Իրադարձային
-ից
-ը
23:24 • 19.06.12Կենտրոնական բաժնի օպերլիազորներին դանակահարած երիտասարդների նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք և նրանք տեղափոխվեցին բանտ (ֆոտո)Հունիսի 16-ին Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում հերթապահություն կատարելիս ոստիկանները լսել էին հայհոյանքներ և նկատել, որ նշված վայրում 2 երիտասարդ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։
22:44 • 19.06.12«Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը. Ոստիկանության հայտարարությունը«Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,– մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։
22:36 • 19.06.12Աշտարակում 22-ամյա աղջիկը «ԲՄՎ»–ով վթարի ենթարկվելով՝ մոտ 50 մետր գլորվել և գլխիվայր վիճակում հայտնվել է դաշտի մեջ(լուսանկարներ)Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի (4-րդ սովխոզ) բնակիչ 22-ամյա Նուշիկ Վարդանյանն է։
22:18 • 19.06.12Սաուդյան Արաբիայում գլխատվել է շամանության և կախարդության մեջ մեղադրվող տեղի բնակիչըՄուրա բոն Ալի ալ-Աշիրիի պատիժը, ով նաև խոստովանել, թե կենակցել է երկու կանանց հետ, կիրառվել է այսօր, հարավսաուդյան Նաջրան մարզում, թրով գլխատելու եղանակով:
22:02 • 19.06.12«Բարգավաճ Հայաստանը» տուրք չի տալիս սիմվոլիզմի գրական ուղղությանը և վաղը հավանաբար դեմ է քվեարկելու Կառավարության ծրագրինԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, ուր որոշվել է, որ, ամենայն հավանականությամբ, դեմ է քվեարկելու վաղը ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացվելիք Կառավարության գործունեության ծրագրին:
21:49 • 19.06.12Հունիս 21-ին կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստին հնարավոր է քննարկվի մարզպետների հարցըԿքննարկվի՞ մարզպետների թափուր պաշտոններում նոր նշանակումների հարցը, Շարմազանովը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց.«Այս պահին հստակ է, որ քննարկվելու են կազմակերպչական հարցեր»,-շեշտեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
21:40 • 19.06.12Գլխավոր դատախազության դատախազի «Լեքսուսի» վրայից բացակայում են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները (լուսանկարներ)Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ինքը լուսանկարում էր դատախազության աշխատակցին, ով մեքենան վարում էր առանց ամրագոտու, նկատելով իրեն՝ կապեց ամրագոտին:
20:21 • 19.06.12Վանդալը այլանդակել է Պիկասոյի հայտնի նկարը (տեսանյութ)Երիտասարդը մոտենում կտավին և նախշակաղապարով ցուլ նկարում դրա վրա: Ցուլի տակ նա իսպաներենով գրել է «Conquista» բառը, ինչը թարգմանաբար նշանակում է «նվաճում»:
20:01 • 19.06.12Հարկավոր է ոչ թե հայտարարություն անել, այլ գործել՝ սա կլինի ՀՀ-ի աջակցությունը սիրիահայ համայնքին. Հակոբ Չաքրյան«Ես գտնում եմ, որ այսօր ճիշտ քաղաքականություն է Հայաստանի կողմից իրականացվում»,- ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
18:58 • 19.06.12Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանն այսօր պայմանավորվեցին, որ խոսելու են «Դուք»-ովԱԺ տնտեսական հանձնաժողովը գումարեց իր անդրանիկ և արտահերթ նիստը, որն անցավ ինտրիգային և լարված մթնոլորտում. բարեբախտաբար, քաղաքավարության կանոններից դուրս իրավիճակներ տեղի չունեցան:
18:36 • 19.06.12Վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրգործը ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու որոշումըՊՆ քննչական ծառայությունում կարող են իրականացվել միայն այն գործերով նախաքննություններ, որոնցում կողմը պետք է ունենա ամբաստանյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, այլ ոչ տուժողի:
18:21 • 19.06.12Մերգելյանի անվան ինստիտուտի դիմաց «Մերսեդես»-ն ու «Հոնդա»-ն բախվել են իրար (լուսանկարներ)Վթարից հետո վթարի վայր են ժամանել ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր, հավանաբար վթարի մասնակից կողմերից մեկի ծանոթներն էին, սակայն տեսնելով ֆոտոլրագրողին՝ տրտնջալով հեռացել են դեպքի վայրից:
18:07 • 19.06.12Մոսկվայում ավարտվել են Իրանի ու «վեցյակի» բանակցություններըԻրանին առաջարկվել է նվազագույնը 4 անգամ նվազեցնել ուրանի հարստացումը: Հակառակ դեպքում` Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կհրաժարվի բանակցություններից:
17:42 • 19.06.12Ռուսական ճամբարում հանգստացող 11-ամյա երեխան մոր կարոտից կախվել է. նրա կյանքը հաջողվել է փրկել«Գեորգիի մայրը խոստացել էր գալ ու նրան գումար նվիրել, սակայն չի կարողացել պահել իր խոստումը: Նախնական վարկածի համաձայն` հենց սա է դրդել նրան ինքնասպանության»,- հայտնել են իրավապահ մարմիններից:
17:26 • 19.06.12Սահմանամերձ գյուղերում ատամը հեռացնում են «պլասկագուբցիով». Քննարկում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովումԱլեքսան Պետրոսյանը այսօր կայացած նիստին առաջարկել է սահմանամերձ գյուղերն ազատել բոլոր տեսակի հարկերից՝ արժանանալով նիստին ներկա ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի զարմացած հայացքին:
