Իրադարձային
-ից
-ը
18:33 • 12.06.12Իսրայելի Քնեսետում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցով հատուկ քննարկումըՀայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը Իսրայելի խորհրդարանում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացման պատճառ միջադեպի շրջանին:
18:19 • 12.06.12Սալվատորե Ֆերագամոյի նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա…..ԼուվրումՆորաձևության տունը թույլտվությունը ստացել է այն պատճառով, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լուվրում պահվող Լեոնարդո դա Վինչիի «Կույսը և սուրբ Աննան» կտավի վերականգնողական աշխատանքների համար:
17:59 • 12.06.12Մոսկվայում «Միլիոնների երթ»-ն ավարտվեց` մանիֆեստի ընդունմամբՔսենիա Սոբչակը, «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման առաջնորդներից Իլյա Յաշինն ու բլոգեր Ալեքսեյ Նավալնին չեն կարողացել մասնակցել երթին` ՌԴ Քննչական կոմիտեում հարցաքննության կանչվելու պատճառով:
17:55 • 12.06.12Բրյուսովի նորընտիր ռեկտորը չի վախենում ուսանողների ընդդիմադիր քայլերից«Բացարձակ չեմ վախենում, որովհետև ուսանողներն ինձ միշտ սիրել են: Մի քանի հոգու ընդդիմությունն ինձ որևէ վախ չի ներշնչում»,-ասաց ԵՊԼՀ-ի նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը:
17:38 • 12.06.12Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի օրվա առթիվ«Լիովին կիսում եմ Ձեր կարծիքը՝ մեր պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ»,- մասնավորապես ասել է Տիգրան Սարգսյանը:
17:32 • 12.06.12Թուրք իսլամիստները մարզական հագուստով աղջկան արգելել են ավտոբուս նստել21-ամյա թուրք կինը սպորտային հագուստով փորձել է հանրային տրանսպորտից օգտվել, սակայն նրա հագուստի պատճառով թուրք իսլամիստները թույլ չեն տվել. տեղեկացնում է «Հուրրիյեթը»:
17:23 • 12.06.12Ուկրաինացի ոստիկանը պաղպաղակի օգնությամբ մարդու կյանք է փրկելՈւշքի գալով` տղամարդը գնացել է ոստիկանություն և խնդրել խրախուսել իր «փրկչին»: Ղեկավարությունն էլ, իմանալով հերոս աշխատակցի մասին, նրան պարգևավճար է հանձնել:
17:04 • 12.06.12Ջուլիան Ասանժը պահանջել է վերաբացել իր գործըԴատարանի խոսնակ Բեն Ուիլսոնը հաստատել է այս լուրը և ավելացրել, որ այս դեպքում ոչինչ բացառված չէ. դատարանը կարող է և մերժել հայցը, և բավարարել այն:
17:02 • 12.06.12Լևոն Զուրաբյան. չեմ զարմանա, եթե պարզվի, որ Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում էՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր և «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
16:55 • 12.06.12ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՌազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար:
16:33 • 12.06.12Ավստրալիայում 32 տարի անց մանկան մահվան համար մեղավոր է ճանաչվել… դինգո շունըԱվստրալիայում 32 տարվա քաշքշուկից հետո դատարանը վճռել է, որ 9-ամսյա աղջնակի մահվան վկայականում պետք է գրվի. «Ենթարկվել է դինգոյի հարձակմանը և տարվել նրա կողմից»:
16:19 • 12.06.12Աֆղանստանում երկրաշարժերի զոհ է դարձել մոտ 100 մարդ, 70-ին փրկելու հույս կաԶոհերի մասին տվյալներ ստացվել են միայն այսօր, սակայն դրանք դեռ վերջնական չեն, քանի որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:
16:17 • 12.06.12Ցուցահանդեսից վրդովված 86 իսլամիստ է ձերբակալվել ԹունիսումԸստ երևույթին կենդանիների աբստրակտ պատկերներից վրդովված իսլամիստները Թունիսում հարձակվել են նախ ցուցասրահի, ապա ոստիկանատների ու դատարանի վրա:
16:17 • 12.06.12ԵԱՀԿ-ն կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց լուծում պարտադրել չի կարող«Իմ այցելությունը Հայաստան և Ադրբեջան ուղղված է այս ուղերձը շատ խիստ տեղ հասցնելուն»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը:
15:49 • 12.06.12Շփման գծից դիպուկահարների հետկանչը պետք է երաշխավորվի. ԵԱՀԿ նախագահ«Հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով: Պետք է առաջ շարժվել միայն բանակցային ճանապարհով` հիմնվելով արդեն մշակված սկզբունքների վրա»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
