Իրադարձային
-ից
-ը
23:07 • 02.06.12BMW M6-ի վրա մեխանիկական փոխանցումատուփը` հավելյալ համալրում կլինի (տեսանյութ և լուսանկարներ)BMW-ի M ստորաբաժանման մասնագետները, 4,4լ. ծավալով V8-ից 560 ձիաուժ հզորություն են ստացել: Սակայն, վաճառքի սկզբնափուլում, բավարացիները մտադիր են M6-ը բացառաբես «ռոբոտացված»` փոխանցումատուփով համալրել:
23:04 • 02.06.12Թուրքիան «Իսրայելի սպասուհին է». Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարԳեներալը ավելացրել է, որ Կատարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան գործում են սիոնիզմի և Ամերիկայի շահերի ներքո: «Նրանք հույս ունեն թուլացնել և կործանել հակազդեցության առանցքը»,- ասել է Ռահիմ Սաֆավին:
22:45 • 02.06.12Գեղարքունիքի մարզում «ԳԱԶ 2402»–ը բախվել է կամրջի սյանը. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցԻնչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 20.30–ի սահմաններում, Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհի 7–րդ կմ–ին։
22:05 • 02.06.12Հայ-ադրբեջանական սահմանագոտում ԵԱՀԿ միակողմանի դիտարկում է անցկացվելԴիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Վ. Մելքումյանը:
21:45 • 02.06.12Բախումները Լիբանանում շարունակվել են. զոհերի թիվը հասել է 8-իԼիբանանում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և սուննիների միջև բախումները շարունակվել են նաև երեկ և այսօր: Երկու օրվա ընթացքում զոհվել է 8, վիրավորվել շուրջ 30 մարդ:
21:42 • 02.06.12Մեզ հայտնի է Դամասկոսին ռուսական զենքի պարբերական մատակարարումների մասին. Հիլարի Քլինթոն (տեսանյութ)Հոմսից ոչ հեռու գտնվող Ալ-Քուսեյր քաղաքում, իրավապաշտպանների պնդմամբ սպանդ է տեղի ունեցել: Զինված մարդիկ գնդակահարությամբ պատժել են պետական գործարանում աշխատող 11 բանվորի:
21:16 • 02.06.12Կանայք Անկարայի քաղաքապետի վրա ձվեր են նետել (տեսանյութ)Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը մի խումբ կանանց կողմից «հավկիթային հարձակման» է ենթարկվել: Համալսարանի երկու ուսանողուհիներ քաղաքապետի վրա ձու նետելու պատճառով ձերբակալվել են:
20:27 • 02.06.12«Լեքսուս»–ն ու «ԲՄՎ Իքս 5»–ը բախվել են իրար. վթարի վայրում հավաքված «ջահելները» սպառնացել են ֆոտոլրագրողին (լուսանկարներ, տես–թ)Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձել են խոչընդոտել Շամշյանի աշխատանքը՝ անգամ սպառնալով, որ եթե «ԲՄՎ Իքս 5-ը» հայտնվի եթերում կամ համացանցում, ապա խնդիրներ է ունենալու։
19:48 • 02.06.12Կիրկորովի հայրը`Բեդրոս Կիրկորովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է դարձելՀրամանի համաձայն, պատվավոր կոչումը շնորհվել է Բեդրոս Կիրկորովին երաժշտական արվեստի ոլորտում մեծ վաստակի համար:
19:44 • 02.06.12Իսլամ ընդունած բելգիացի կինը ապստամբություն է հրահրել (տեսանյութ, լուսանկարներ)Ոստիկանական հենակետի մոտ ավելի քան 100 մահմեդականներից կազմված ամբոխ է հավաքվել, ովքեր փորձել են գրոհել հենակետը «իրենց քրոջը ազատելու» նպատակով:
18:30 • 02.06.12Խոշոր ավտովթար Արարատի մարզում. շրջվել է Վեդի–Երևան երթուղային ավտոբուսը. 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)Ժամը 17.35-ի սահմաններում Երևան–Արտաշատ ավտոճանապարհի 10–րդ կմ–ին ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել է «ՖԱՈՒ» մակնիշի 3382 Լ համարանիշի Վեդի–Երևան ավտոբուսը։
17:56 • 02.06.12Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ դատապարտվելուց հետո բանտում ինֆարկտ է տարելԵգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքն այսօր դատավճիռը լսելուց հետո տեղափոխվել է բանտ, որտեղ էլ սրտամկանի ինֆարկտ է տարել:
17:41 • 02.06.12Տիգրան Սարգսյանը պաշտոնապես նշանակվեցՍերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդ¬վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
17:13 • 02.06.12Վարչապետի պաշտոնում վերանշանակումը Տիգրան Սարգսյանի համար սպասելի էր, իսկ ԲՀԿ–ի՝ կոալիցիա չկազմելը՝ ափսոսանքի առարկաԱռաջիկա 5 տարիներին երկրի տնտեսական քաղաքականությունը իրականացնելու վերաբերյալ Տ. Սարգսյանը նշեց, որ նոր կառավարության՝ ԱԺ-ին ներկայացվելիք ծրագրի հիմքում ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են:
16:14 • 02.06.12Վարչապետը կմնա նույնը, նախարարների հարցը դեռ որոշված չէ. ՀՀԿ գրասենյակում ավարտվել է ԳՄ նիստըՀարցին, թե պարոն վարչապետ ի՞նչ եք կարծում, կշարունակե՞ք պաշտոնավարել, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Լցվե՛ք համբերությամբ և կիմանաք ամեն ինչ»։
