BMW M6-ի վրա մեխանիկական փոխանցումատուփը` հավելյալ համալրում կլինի (տեսանյութ և լուսանկարներ)

23:07 • 02.06.12

BMW-ն որոշել է «մաքուր դրայվի» սիրահարներին ընթառաջ գնալ: Բացառված չէ, որ BMW M6 կուպեի և կաբրիոլետի համար որպես հավելյալ համալրում առաջարկվի 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփ, հաղորդում է Car&Driver-ը:


Շուկայում, 560 ձիաուժ հզորությամբ BMW M6-ի հայտնվելը սպասվում է ամռան կեսին: BMW-ի M ստորաբաժանման մասնագետները, արդեն 4,4լ. ծավալով V8-ից 560 ձիաուժ հզորություն են ստացել: Սակայն, վաճառքի սկզբնափուլում, բավարացիները մտադիր են մեքենան բացառապես «ռոբոտացված»` M-DCT փոխանցումատուփով համալրել:


Միևնույն ժամանակ, հետագայում չի բացառվում նաև 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփի տեղադրումը, սակայն դա կլինի միայն որպես հավելյալ համալրում, և, հավանաբար, միայն Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար:


Motor Authority պարբերականը նշում է, որ BMW-ի ռազմավարության հիմքում ավտոմատ և ռոբոտացված փոխանցումատուփերի այնպիսի առավելություններն են, ինչպես փոխարկման ավելի բարձր արագությունը և բարելավված վառելիքի տնտեսումը:


Ընկերությունը հույս ունի, որ այդ առավելությունները եվրոպացի գնորդների համար առավել գրավիչ կլինի, քան ձեռքով փոխանցումը իրականացնելը:

 

BMW M6-ի վրա մեխանիկական փոխանցումատուփը` հավելյալ համալրում կլինի (տեսանյութ և լուսանկարներ)