Իրադարձային
-ից
-ը
12:20 • 28.05.12Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանության լուրը կեղծ էրԱյսօր՝ մայիսի 28-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում` Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ստացված ահազանգը կեղծ է։
12:12 • 28.05.12Քրիստոնյաները փորձում են վերականգնել այն լեզուն, որով խոսել է Քրիստոսը«Ես շատ ուրախ եմ, որ կկարողանում շուտով խոսել Հիսուս Քրիստոսի և մեր նախապապերի կողմից օգտագործված լեզվով»,- նշել է դպրոցի 10-ամյա աշակերտուհիներից մեկը:
12:11 • 28.05.12Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը վատ տնտեսությունն էր. պատմաբան«Սա շատ կարևոր է և պետք է հասկանանք, ամրապնդենք մեր տնտեսությունը, հզոր տնտեսություն պետք է ստեղծել, որպեսզի ժողովուրդը չլքի ու չգնա երկրից»,- ասում է պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։
11:51 • 28.05.12Մոսկովյան մետրոյում երկու անձանց վրա կրակած անձը երիտասարդ աղջիկ է«Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ չհասցրեցինք հասկանալ` ինչի՞ համար են մեզ վրա կրակում:Մեզ հետ երթևեկում էին մի խումբ երիտասարդներ և նրանց հետ մի աղջիկ, նա էլ սկսեց կրակել մեզ վրա»,- պատմել է նա:
11:38 • 28.05.12«Թռչկան»–ը սյունիքցիներին կոչ է անում դեմ դուրս գալ Բարձրադիրի ոսկու հանքի շահագործմանը«Ցավում ենք, որ հանրությանը պարտադրվում են ապագա սերունդների կենսական միջավայրը ապականող, նրանց առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը հաշվի չառնող տնտեսական ծրագրեր»,-ասված է հայտարարությունում։
11:30 • 28.05.12Ձերբակալվել է «Լացիո» ֆուտբոլային ակումբի ավագըCalcioscommesse քրեական գործի շրջանակներում քննիչները փորձում են պարզել Իտալիայի «Սերիա Ա»-ի պայմանավորված խաղերում բուքմեյքերական գրասենյակների մասնակցությունը:
11:24 • 28.05.12Facebook-ը մինչև տարեվերջ մտադիր է սեփական սմարթֆոն ունենալՍա Facebook-ի` սմարթֆոն ստեղծելու արդեն երրորդ փորձն է: Առաջին անգամ ընկերությունն այս ուղղությամբ աշխատանքներ սկսել էր 2010թ.-ին, սակայն այդ ժամանակ նախագիծը չիրականացավ:
11:19 • 28.05.12Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը մահացած է հայտնաբերվելԱմերիկացի բռնցքամարտիկը 5 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին` մինչև 53.53 կգ, 55.22 և 57.15 կգ քաշային կարգերում (1994- 2002թթ.): Վերջին անգամ նա ռինգ է դուրս եկել նախորդ տարվա հունիսին:
11:14 • 28.05.12Հունական լրատվամիջոցները 24-ժամյա գործադուլ են սկսելԼրագրողները ԶԼՄ-ների ղեկավարներից պահանջում են կոլեկտիվ աշխատանքային համաձայնագրերի ստորագրում, որոնք զգալիորեն ավելի հարմար են աշխատակիցներին, քան անհատական պայմանագրերը:
11:11 • 28.05.12Արգենտինայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:07-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Սանտյագո դել Էստերո քաղաքից 116 կմ հեռավորության վրա:
11:06 • 28.05.12Մայամիում ոստիկանը մարդակերի է գնդակահարել փողոցում իր զոհին խժռելիս (տեսանյութ, լուսանկարներ)Մայամիի փողոցային տեսահսկման խցիկները միանգամից 2 սարսափելի տեսարան են որսացել. ոստիկանը ստիպված է եղել գնդակահարել մարդակերությամբ զբաղված մերկ տղամարդուն:
10:57 • 28.05.12Ավտոպատահար Հնդկաստանում. 26 զոհԶոհվածները հիմնականում եղել են Մումբայում հարսանեկան արարողության մասնակցած հյուրեր: Բժիշկների հավաստմամբ` հիվանդանոց տեղափոխվածներից շատերի վիճակը ծանր է գնահատվում:
10:54 • 28.05.12Գերմանիան արևային էներգիայի արտադրության աշխարհի ռեկորդ է սահմանելՄայիսի 25-ին և 26-ին գերմանական արևային էներգետիկ սարքավորումներին հաջողվել է 22 գիգավատ էլեկտրականություն արտադրել, ինչը հավասար է 20 ԱԷԿ-ների արտադրած էներգիային:
10:48 • 28.05.12Ստամբուլի ոստիկանատանը ռուս աղջկա են բռնաբարելՈստիկաններից մեկը ռուս աղջկան առաջարկել է սեռական հարաբերության մեջ մտնել, սակայն երբ աղջիկը հրաժարվել է, նրան նախ բռնաբարել է զուգարանում, ապա տարել իր սենյակ և երկորդ անգամ բռնությամբ տիրացել նրան:
10:47 • 28.05.12Հայտնաբերվել է «Գոլդեն պալաս» հյուրանոցի դիմացի բարձունքից նետվածի դինՓրկարարները ձորակի սելավատարի մեջ հայտնաբերել են 1987 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դին:
