Գերմանիան արևային էներգիայի արտադրության աշխարհի ռեկորդ է սահմանել
Գերմանիայի Վերականգնվող էներգետիկայի ինստիտուտի մասնագետների հաղորդմամբ` իրենց հաջողվել է արևային էներգիայի արտադրման համաշխարհային ռեկորդ սահմանել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Մայիսի 25-ին և 26-ին գերմանական արևային էներգետիկ սարքավորումներին հաջողվել է 22 գիգավատ էլեկտրականություն արտադրել, ինչը հավասար է 20 ԱԷԿ-ների արտադրած էներգիային:
Արտադրված Էներգիան բավարարել է Գերմանիային անհրաժեշտ էլեկտրաէնարգիայի մոտ 50%-ը: Գերմանացի մասնագետները նշել են, որ որևէ այլ պետության մինչ օրս չի հաջողվել այդ ծավալի էներգիա ստանալ արևից:
Տեղեկացնենք, որ Ճապոնիայում տեղի ունեցած «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարից հետո, Գերմանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջովին անցնել արևային էլետրաէներգիայի արտադրությանը: 2022թ. կփակվեն գերմանական բոլոր ատոմակայանները:










