Իրադարձային
-ից
-ը
10:43 • 22.05.12Օբաման և Գյուլը խոսել են հայ-թուրքական հարաբերություններից«Առաջիկայում պետք է հայկական և կիպրական խնդիրների շուրջ առաջընթաց գրանցենք: ԱՄՆ նախագահն ասաց, որ իրենք կարևորում են այդ երկու խնդիրների լուծումը»,- հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է Գյուլը:
10:37 • 22.05.12Բրիտանական օրհներգի ժամանակ ոտքի չկանգնելու համար թեյարանի տիրուհին դուրս է վռնդել հաճախորդներինՆրա հավաստմամբ՝ որոշ հաճախորդներ օրհներգի ժամանակ ոտքի են կանգնել, նույնիսկ ձեռքերը սեղմել են կրծքներին, սակայն ոմանք կանգնելու ցանկություն չեն ունեցել։
10:12 • 22.05.12ԱՄՆ-ի Սենատը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատելՎերին պալատի հաստատած նախագծով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում Իրանի պետական երկու` National Iranian Oil и National Iranian Tanker նավթային կազմակերպությունների դեմ:
10:06 • 22.05.12Բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող երկու անձՈստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող 32-ամյա մի կնոջ և 34-ամյա մի տղամարդու:
09:49 • 22.05.12Ամերիկացին կնոջ հագուստ է կրել` մոր փոխարեն թոշակ ստանալու համարԻր մեքենայությունները կյանքի կոչելու համար նա օգտագործել է կեղծամ, սև ակնոցներ, դիմահարդարման միջոցներ և մոր հին զգեստները: Բացի այդ, նրան օգնել է իր ընկերը:
09:44 • 22.05.12Չիրականացավ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մեկ տարի առաջ արած հայտարարությունը«Այս ընտրությունները կրկին անգամ մի փոքր հետաձգում են մեր առաջարկած փոփոխությունները»,– ասում է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը։
09:21 • 22.05.12Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր աշտարակըSkytree-ն պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհի ամենաբարձր աշտարակ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Նախատեսվում է աշտարակն օգտագործել հեռուստա և ռադիո հեռարձակումների համար:
09:18 • 22.05.12Anonymous-ը կոտրել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքըՆախարարության մամուլի ծառայությունից դեռևս չեն տեղեկացրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը: Հայտնի չէ նաև, թե ցանցահեններին հաջողվե՞լ է արդյոք տեղեկություն գողանալ:
08:59 • 22.05.12Ադրբեջանից հետ է կանչվել Իրանի դեսպանը. այնտեղ վիրավորել են ԽամենեիինՀետկանչի պատճառ նշվում է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու փաստը, սակայն ենթադրվում է, որ դեսպանը հայրենիք է վերադարձել «խորհրդակցությունների համար»:
08:54 • 22.05.12Բուլղարիայում երկրաշարժ է տեղի ունեցել«Հուսով ենք, որ ցնցումներն այլևս չեն կրկնվի: Ես գիտեմ, որ մարդիկ խուճապի մեջ են և դա նորմալ է»,- ասել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը: Nերքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ զոհեր չկան:
08:50 • 22.05.12Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվելՏեղական իշխանությունների տեղեկացմամբ՝ մեքենավարը փորձել է գնացքի էքստրեմալ արգելակում իրականացնել, ինչի հետևանքով 4 վագոն գծերից դուրս են եկել։
08:40 • 22.05.12Տղամարդը ցատկել է Նիագարայի ջրվեժից և կենդանի մնացելՏղամարդը պատմությանը հայտնի երրորդ անձն է, ում հաջողվել է առանց անվտանգության միջոցների ցատկել Նիագարայի ջրվեժից և կենդանի մնալ:
08:26 • 22.05.12Զորակոչը երկարացվել է, որպեսզի դիմորդները մասնակցեն ընդունելության քննություններին. ՊՆ«Նախքան զորակոչը, ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատներում իրականացվել է զորակոչիկների բուժհետազոտում, հաշվառում, բաշխվել են ծանուցագրերը»,-ասաց ՀՀ ՊՆ մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:
05:29 • 22.05.12SSJ-100 ինքնաթիռի՝ ընկնելը նախազգուշացնող ֆունկցիան աշխատում էրԻնդոնեզիայում կործանված SSJ-100 ինքնաթիռի երկրի հետ բախման մասին նախազգուշացման ֆունկցիան աշխատում էր: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը:
05:02 • 22.05.12Ալբանիայում տեղի ունեցած պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվելՈստիկանությունը տեղեկացնում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Ըստ տեղեկությունների, մոտ 40 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը մահացել է:
