Իրադարձային
-ից
-ը
10:46 • 21.05.12Գերմանացի բժիշկը մահացել է, ևս 4 լեռնագնաց անհետ կորել` Էվերեստի լանջերինԸստ նախնական ենթադրությունների` մահը վրա է հասել ծովի մակարդակից բավական բարձր գտնվելու արդյունքում ուղեղում առաջացած այտուցից:
10:38 • 21.05.12Մոսկվայում կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումԵրեկոյի շրջանակում կկայանա Արթուր Գևորգյանի «Կրակի մեջ ծնվածներն ու կոփվածները» և «Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի ցեղասպանությունը. պատմության փորձը` ապագայի դաս» գրքերի շնորհանդեսները:
10:31 • 21.05.12Հրդեհ Գյումրիի գարեջրի գործարանումՀրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ու մարել: Գործարանի պահեստային մասում այրվել է շշերի պլաստմասե արկղեր` 15 քմ:
10:23 • 21.05.12Պաշտոնական Դամասկոսը հերքել է նախագահի եղբոր մահվան մասին լուրերըԳրեթե բոլոր այն պաշտոնյաները, ում մահվան մասին լուրեր էին տարածվել, հայտնվել են Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերում և անձամբ հերքել իրենց մահվան մասին լուրերը:
10:20 • 21.05.12Երկու երկրաշարժ Աշոցք գյուղի շրջակայքումԱրտակարգ իրավիճիակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.20-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ...
10:02 • 21.05.12Լիբանանցի հոգևորականների սպանությունը սիրիամետ և հակասիրիական ուժերի բախումների է հանգեցրել Լիբանանում(լուսանկարներ, թարմացված)Այս սպանություններից վրդովված՝ Աքքարի հյուսիսային շրջանի բնակիչները արգելափակել էին ճանապարհները և անվադողեր վառել, հնչել են կրակոցներ: Վիճակը սրվել է նաև մայրաքաղաք Բեյրութում:
10:00 • 21.05.12Սեբաստիա փողոցում «ԲՄՎ»–ն բախվել է ծառին, վարորդը հոսպիտալացվել էՓրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Դավիթ Ավետիսյանին, ով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
09:58 • 21.05.12Ղրղըզներն ու ուզբեկները Մոսկվայում զանգվածաբար ծեծել են իրարԱկանատեսներից մեկի խոսքերով` մայրուղու բնակելի շենքերից մեկում կռիվ է բռնկվել, ինչից հետո Ղրղըզստանի 20-ամյա քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ հոսպիտալացվել է ևս մեկ երիտասարդ:
09:50 • 21.05.12Արևի խավարումն` ուղիղ եթերում (լուսանկարներ)Շատ երկրներում գիտնականները ոչ միայն հետևել, այլև նկարահանել են խավարումը: Նրանք ցրել են խավարմանը նախորդած խուճապը, որի պատճառը այդ երևույթի՝ մարդկանց հոգեկանի վրա ազդելու վախն է:
09:37 • 21.05.12ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 2.2 մլն դոլար է հանգանակվելՄիջոցառմանն իրենց աջակցությունն էին ամերիկահայ համայնքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Վերջին նման հանգանակությունը, որին մասնակցել են հազարավոր ամերիկահայեր, տեղի էր ունեցել 2 տարի առաջ:
09:21 • 21.05.12Եռոտանի հորթի գյուղում քառոտանի ճուտ է ծնվել ՎրաստանումԱրտասովոր ճուտը նորմալ է սնվում ու զարգանում: Բնակչությունը դիմել է մասնագետների՝ անոմալիան ուսումնասիրելու համար:
08:52 • 21.05.12Իտալիայի երկրաշարժը լրջորեն վնասել է երկրի պատմական ժառանգությանը«Մենք կորցրել ենք մեր գրեթե ողջ պատմական ժառանգությունը. եկեղեցիներն ու աշտարակները վերացել են: Թատրոնը դեռ կանգուն է, բայց լուրջ վնասներ է կրել»,- ասել է քաղաքապետ Ալբերտո Սիլվեստրին:
08:08 • 21.05.12Երկրաշարժ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելքԵրկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
03:19 • 21.05.12Անակնկալ արդյունք Սերբիայի նախագահական ընտրություններում. հակառակ սպասումներին՝ հաղթում է ընդդիմադիր թեկնածունՆախընտրական կանխատեսումները վկայում էին այն մասին, որ Բորիս Տադիչը կհաղթի միջինում 16% առավելությամբ: Վերլուծաբաններն արդեն իսկ որակել են ընտրության արդյունքները որպես «քաղաքական երկրաշարժ»։
03:11 • 21.05.12Ավելի քան 67 հազար Jeep Wrangler ավտոմեքենաներ հետ են կանչվում ինքնաբռնկման պատճառով (տեսանյութ)Ընկերությունը հայտարարել է, որ 2010 թվականից 14 հաղորդում է ստացվել, որոնցում ասվում է այդ մեքենաների բռնկման մասին:
