Իրադարձային
-ից
-ը
21:25 • 04.05.12Հայտնի են դարձել Մախաչկալայի ահաբեկչության կազմակերպիչները (տեսանյութ)«Կասկածյալների շարքում «մախաչկայլան» բանդխմբավորման ղեկավար 1988թ. ծնված «Խամզա» մականունով Հուսեյն Մամաևն է», - հաղորդել է Դաղստանի հանրապետության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
21:22 • 04.05.12Գերմանիան Իսրայելին է փոխանցել «Դոլֆին» տիպի 4-րդ սուզանավըՍուզանավը կառուցված է փոփոխված` Type 209 նախագծով: Սուզանավերի վեևաբերյալ պայմանագիրը կնքվել է 2006թ.: Նավերի գնի մոտ 30%-ը տրամադրում է գերմանական կողմը՝ որպես Իսրայելին Հոլոքոստի դիմաց պարտքի մաս:
21:20 • 04.05.12ՀՀԿ միջոցառումը ժամանակից շուտ ավարտվել է, Սերժ Սարգսյանը մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն«Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել այսօր Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։
20:25 • 04.05.12«Վիվառո»–ն խաղադրույքներ է ընդունում Սարկոզի–Օլանդ մրցապայքարի համարՖրանսուա Օլանդի հաղթանակի համար ժամը 18-ի դրությամբ սահմանված էր 1.1 գործակից, իսկ Սարկոզիի հաղթանակը գնահատվում է բավական բարձր՝ 5.5 ցուցանիշով։
20:16 • 04.05.12ՀՅԴ գերագույն մարմինը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ«Կարծում եմ, որ այս բոլորը կնպաստի, որ մենք կարողանանք Դաշնակցությանն ավելի մոտեցնել Ուրուգվայի կուսակցություններին»:
19:56 • 04.05.12Հադրոնային կոլայդերի վրա աշխատած ֆիզիկոսին դատել են ահաբեկչության համարԴատարանը ֆիզիկոսին մեղավոր է ճանաչել ահաբեկչությանն աջակցելու և «Ալ-Կաիդա» կազմակերպության հետ կապերի, ինչպես նաև ահաբեկչություններ իրականացնելու նպատակով համաձայնության գալու մեջ:
19:49 • 04.05.12Հանրապետության հրապարակում գազով փուչիկների բռնկվելու արդյունքում միջադեպ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած մարդկանց թիվը 107 է։
19:15 • 04.05.12ՀԱԿ-ը կփոխի պատկերն ԱԺ-ում. քաղաքագետ«Հարցն այստեղ նրանում է` ո՞ւմ հետ և որքա՞ն է պատրաստ կիսվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը»,- ասաց քաղաքագետը:Նա ներկայացրեց նաև ՀՀԿ-ի համար ճգնաժամային մի սցենար:
19:00 • 04.05.12ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է ըստ Mediagid-ի ապրիլյան վարկանիշիԱմենից շատ մեջբերված քաղաքական գործիչների առաջատարների հնգյակում են նաև Տիգրան Սարգսյանը , Արմեն Աշոտյանը, Էդվարդ Նալբանդյանը և Տարոն Մարգարյանը:
19:00 • 04.05.12Հնագետ ուսանողները պատահմամբ հռոմեական տաճար են գտելՊեղումները տևել են ավելի քան մեկ ամիս, իսկ հիմա արդեն, գիտնականները տեղեկացնում են, որ հայտնաբերված կառույցը մոտ 2000 տարվա հնություն ունի:
18:54 • 04.05.12ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև կոալիցիայի կազմումը կախված կլինի արդյունքներից. Վարդան Օսկանյան«Ես չեմ զլանա ասել, որ հինգ տարի մենք ապրել ենք իմիտացիոն երկրում: Այս ընտրություններով մենք դրան պետք է վերջ դնենք և գնանք ժողովրդավարության»,-ասաց նախկին ԱԳ նախարարը:
18:47 • 04.05.12Ամեն ինչ անելու ենք, որ ընտրակեղծիք չլինի. Լևոն ԶուրաբյանըՀԱԿ միասնական շտաբի ղեկավարը մասնավորեցրեց՝ կաշխատեն, որպեսզի հաշվարկը ճիշտ լինի, լցոնումներ չլինեն, բաց քվեարկություններ չլինեն, չլինի հուշելով քվեակություն ու քվեի նկարահանում:
18:40 • 04.05.12Քաղաքական ուժերի մեծ մասը պատրաստ չէ առաջարկել բանակին առնչվող լուծումներ. «Բանակն իրականում»Քաղաքական ուժերը և լրատվամիջոցները քաջություն չունեն հանրային հարթակներում առարկայորեն քննարկելու Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ զինված ուժերի հարցերը:
18:25 • 04.05.12Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը էռնեկյանին կշնորհի 2012թ. «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակըԱրգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ և ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում:
18:23 • 04.05.12«Ժառանգությունը» միանում է քվեարկությունը տեսանկարահանելու նախաձեռնությանը«Մենք ևս երաշխավորում ենք, որ մեր վստահված անձանց կատարած տեսանկարահանումները, ըստ պահանջի կտրվեն մյուս մասնակից կուսակցություններին»,– ասվում է հայտարարությունում։
