Հադրոնային կոլայդերի վրա աշխատած ֆիզիկոսին դատել են ահաբեկչության համար

19:56 • 04.05.12

«Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոն» կազմակերպության (CERN) աշխատակից, ալժիրյան ծագմամբ ֆիզիկոս Ադլեն Իշերը Փարիզի դատարանի կողմից 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է Le Figaro պարբերականը:


Դատարանը ֆիզիկոսին մեղավոր է ճանաչել ահաբեկչությանն աջակցելու և «Ալ-Կաիդա» կազմակերպության հյուսիսաֆրիկյան բաժնի հետ կապերի, ինչպես նաև ահաբեկչություններ իրականացնելու նպատակով հանցավոր համաձայնության գալու մեջ:

 

Ֆիզիկոս Ադլեն Իշերի տանը խուզարկության ժամանակ բազմաթիվ նյութեր էին հայտնաբերվել, որոնք առնչվում են «Ալ-Կաիդայի» գործունեության հետ: Ձերբակալությունից հետո հայտարարվել էր, որ ֆիզիկոսը ընդունել է ահաբեկիչների հետ նամակագրական կապի փաստը:


Հետագայում պարզվել էր, որ Իշերը մի քանի ահաբեկչական գործողություններ էր կազմակերպում, որոնց շարքում նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ:

 

Հադրոնային կոլայդերի վրա աշխատած ֆիզիկոսին դատել են ահաբեկչության համար